News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով նիստին հարցաքննվող վկա-բժիշկները գործով տուժող Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակում որեւէ տարօրինակ բան չեն նկատել, հրազենային վնասվածքից Մկրտչյանն ունեցել է ներքին օրգանների վնասվածքներ։ Առաջինը հարցաքննվեց վիրաբույժ Արմեն Մելոյանը։

Նա Գագիկ Մկրտչյանին վիրահատող բժիշկն է եղել, երբ Մկրչտյանին բերել են հիվանդանոց նա դրամատիկական շոկ է ունեցել, կոնտակտ չի ունեցել բժիշկների հետ։ Գործով վկան նշեց, որ հիվանդը հետվիրահատական շրջանում արդեն խոսում էր։

Հարցին՝ բժիշկը քանի՞ հրազենային վնասվածք է արձանագրել, նա պատասխանեց. «Կար 2 վերք. աջից՝ ձախ, ու նախաբազկից։ Ես վիրահատել եմ որովայնի հատվածը։ Ձախի վերքը աջ վերքից ավելի մեծ էր։ Միաժամանակ եւ որովայնը եւ ձեռքը վիրահատվել է»։ Մյուս գործով վկան վիրաբույժի օգնական Հովհաննես Հովհաննիսյանն էր։

Նա պատմեց, որ տանն է եղել, երբ իրեն կանչել են հիվանդանոց։ Նա վիրահատության կեսից է միացել, երբ արդեն հիվանդի ձեռքը վիրահատվել էր. «Լուսադեմին 06։00-ի սահմաններում եղել եմ տանը, ինձ զանգով հրավիրել են հիվանդանոց, ասել են՝ հրազենային վիրավորումով անձ կա։ Ես իրեն տեսել եմ վիրահատության սրահում՝ վիրահատության ընթացքում։ Երբ հասել եմ հիվանդանոց, արդեն վիրահատությունը սկսված էր։ Վնասվածքներ կար որովայնի խոռոչում։ 2 վիրաբույժ էր եւ անձնակազմը։ Մինչեւ իմ հասնելը իմացա, որ ձեռքի վիրավորում էլ է ստացել, որը վիրատահել էին արդեն»։

Պաշտպան Փոստանջյանի հարցին՝ վիրահատության ժամանակ ստուգվե՞լ է արդյոք Գագիկ Մկրտչյանը արյան վարակ ունեցե՞լ է, գործով վկան ասաց. «Վիրահատությունների ժամանակ խնդիր չի դրվում՝ արդյոք արյան վարակ կա՞, թե՞ ոչ»։ Հարցին՝ արդյոք Գագիկ Մկրտչյանը եղե՞լ է կոնտակտի մեջ բժիշկների հետ, Հովհանիսյանն ասաց, որ բացի վիրահատությունից մի անգամ է տեսել Մկրտչյանին. «Մի անգամ, հերթապահության ժամանակ մի դեպք եղել է, որ նայել եմ նաեւ Գագիկ Մկրտչյանին։ Միայն հարցրել եմ՝ ինչպե՞ս է իր ինքնազգացողությունը։ Այդ ժամանակ նա կոնտակտի եկել է»։

Պաշտպան Եգորյանի հարցին՝ արդյոք ինքը հետաքրքրվե՞լ է հիվանդանոցի իր կոլեգաներից, թե ինչպես է Մկրտչյանի առողջական վիճակը, գործով վկան պատասխանեց. «Հատուկ չեմ հետաքրքրվել։ ԲԿ-ում 5 րոպեանոց ժողովներ են ընթանում ամեն օր եւ հիվանդների վիճակի մասին տեղեկատվություն է տրվում»։ Եգորյանը հարցրեց՝ որպես վիրաբույժ Մկրտչյանի նման վիրավորումն արդյոք իր համար տարօրինա՞կ է եղել. «Տարօրինակության մասին դժվար է խոսել, դատաբժիշկնեը դա պետք է տեսնեն, ես վիրահատողն եմ։ Երբ գնդակային վիրավորում է լինում, խողովակային այդ հետքն ենք տեսնում, սակայն չենք կարող ասել, թե ինչ հյուսվածքներն են այդ ժամանակ վնասվել։ Մենք միայն մուտքային ու ելքային ճանապարհն ենք տեսնում, սակայն այդ հյուսվախքների վնասումը, օրգանների՝ ինչ աստիճանի վնասումը չենք կարող ասել»։

Գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի հարցին՝ ինչո՞ւ է Գագիկ Մկրտչյանը երկրորդ անգամ վիրահատության ենթարկվել. «Առաջինի ժամանակ վնասված էին լյարդը, ստամոքսը եւ հաստ աղիքը։ Որովայնի խոռոչի վիրահատությունը արվել է կասկածով, պետք է ստուգվեր»։ Պավլիկ Մանուկյանի դիտարկմամբ՝ անհնար է, որ գնդակը լյարդից մուտք գործի եւ հաստ աղիից դուրս գա։ Դատարանը խնդրեց Պավլիկ Մանուկյանին հարցը հիմնավորել, որից հետո Մանուկյանը սկսեց բարձրաձայն խոսել. «Հարցս հիմնավոր է»։

Դատարանը հորդորեց հարգալից վերաբերմունք ցուցաբերել դատարանի նկատմամբ։ Գործով վկան պատասխանեց ամբաստանյալի հարցին. «Ելքն ու մուտքը ես չեմ տեսել։ Կրծքավանդակի կողմնային մակերեսով է վնասվել։ Վնասված էր նաեւ հաստ աղին։ Որովայնի խոռոչը դիաֆրագմայով անցնում է կրծքավանդակ։ Բայց դա չի նշանակում, թե թոքերով է անցնում, դա նշանակում է, որ անցնում է որովայնի խոռոչով»։ Նշենք, որ այսօրվա դատական նիստին ներկայացել են գործով 5 վկա-բժիշկներ։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ