News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Եթե մենք մեքենա վառող լինեինք, մեզ հետ այսպես չէին խոսի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին, թե ինչ նկատի ուներ երբ խոսում էր ժողովրդի կամքի արտահայտմանը խանգարող ուժերի մասին, պատրաստվում են արդյոք մեքենա վառել և այլ մեթոդների դիմել նրանց դեմ պայքարում։

«Առնվազն մինչև հիմա էդ ո՞ւմ մեքենան ենք վառել։ Բայց ես ավելին ասեմ՝ եթե մենք մեքենա վառող լինեինք, մեզ հետ այսպես չէին խոսի, որովհետև եղել են ժամանակներ, և եղել են մեքենա վառողներ, շքամուտքերում ծեծողներ, ընդհուպ կրակող-սպանողներ։ Էդ մարդկանց հետ երբեք էդ տոնով չեն խոսել, որովհետև իմացել են, որ դրան իսկապես կարող են հաջորդել մեքենա վառելը, շքամուտքում ծեծելը, որոշ դեպքերում ավելի համոզիչ մեթոդներ։ Ես ուրախ եմ, որ այսօր մեր կառավարության պայմաններում այդպիսի քննարկումներ տեղի են ունենում, այդպիսի տոնայնությամբ հարցեր կառավարության ու վարչապետի հասցեին տեղի են ունենում, որովհետև էն ժամանակ երբ ես էս թեմայով խոսում էի, նաև այսօրվա մի շարք ընդդիմադիր գործընկերներ ուղղակի սփրթնում էին ԱԺ դահլիճում նստած։ Ես հիմա ուրախ եմ, որ նրանք վերագտել են կամ գտել են իրենց վստահությունը»,-նշեց նա։

Վարչապետը վերահաստատեց իր խոսքերը՝ ով կխոսչընդոտի ժողովրդի ազատ կամարտահայտմանը, կհամարենք հակապետական ուժ․  «Ես ասել եմ, որ ով կխոսչընդոտի ժողովրդի ազատ կամարտահայտմանը, կհամարենք հակապետական ուժ։ Ասել եմ իրավական խոչընդոտ, ի՞նչ եմ ակնարկել, որ եթե այս որոշումը վիճարկվի ՍԴ-ում, մենք դա այդպես կհամարենք, ինչու, որովհետև մենք ասում ենք՝ եկեք, գնանք ժողովրդին հարցնենք, ապահովենք ժողովրդի ազատ կամարտահայտումը, եթե ուժ կա, որ ասում է՝ չէ, մենք ժողովրդին չենք ուզում հարցնել, ես պետք է հարցնեմ ՍԴ-ին,  ապա այդ իրավիճակում բխում է որոշակի հետևություն։ 

Ես այս ամբիոնից ասել եմ՝ ժողովրդի կամքի արտահայտմանը դե յուրե կամ դե ֆակտո խոչընդոտ հանդիսացող ուժերը․․․դե ֆակտոն ընտրակաշառքն է, աշխատանքից ազատելու սպառնալիքներն են․․․Ես ուզում եմ նաև ավելացնել, որ Հայաստանում երբեք չի եղել քվեարկություն մի պայմաններում, երբ եթերում կա, երբ Հայաստանը մամուլի ազատության չափանիշով կիսում է 8-րդ տեղը Ֆրանսիայի հետ։ Էդ ինչի մասին են խոսում, Էդ ո՞ւմ մեքենան ենք մենք վառում, էդ ո՞ւմ բերանն ենք փակում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ