News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը (ստորին պալատ) հավանության է արժանացրել օրենքների նախագծերը, որոնք նախատեսում են Հավաքական անվտանգության պայմանագրում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնակարգում եւ ՀԱՊԿ իրավական կարգավիճակի համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրությունների վավերացումը, հայտնում է «Ինտերֆաքս-Ղազախստան»-ը։

«Հավաքական անվտանգության 1992թ․ մայիսի 15-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու երկրորդ արձանագրության մասին» օրենքի նախագծի համաձայն, Հավաքական անվտանգության խորհուրդը պետք է կազմված լինի անդամ-պետությունների ղեկավարներց կամ վարչապետներից, եթե նրանք իրենց երկրներում ունեն խորհրդի իրավասությունների հարցերով իրավասություններ։

«Սա պայմանավորված է կառավարման խորհրդարանական կարգին Հայաստանի անցմամբ եւ արտաքին քաղաքականության, պաշտպանության ոլորտում նախագահի հիմնական իրավասությունների փոխանցմամբ կառավարությանը ու վարչապետին»,- ասել է Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին՝ ներկայացնելով օրենքի նախագիծը։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2002թ․ հոկտեմբերի 7-ին ընդունված կանոնակարգում փոփոխություններ կատարելու երկրորդ արձանագրության մասին» օրենքի նախագծի համաձայն, փոփոխություններ են կատարվում ՀԱՊԿ կանոնակարգի 13-րդ հոդվածում։

Ինչպես նշել է Տլեուբերդին, սա նույնպես պայմանավորված է կառավարման խորհրդարանական կարգին Հայաստանի անցմամբ։

Մաժիլիսը հավանության է արժանացրել նաեւ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2002թ․ հոկտեմբերի 7-ին ընդունված կանոնակարգում փոփոխություններ կատարելու երրորդ արձանագրության մասին» օրենքի նախագիծը։

«Փոփոխություններն ուղղված են գործընկերության ինստիտուտի հիմնադրմանը եւ կազմակերպությանը կից դիտորդի կարգավիճակը կարգավորող նորմերի կատարելագործմանը։ Պետությունը կամ միջազգային կազմակերպությունը, որոնք համապատասխանում են հիմնական չափանիշներին, կարող են համապատասխան դիմում ներկայացնել ՀԱՊԿ քարտուղարի անունով։ Այդ հարցով որոշումն ընդունվում է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից»,- ասել է Ղազախստանի ԱԳ ղեկավարը։

Սրա հետ մեկտեղ, խորհրդարանականները հավանության են արժանացրել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի 2002թ․ հոկտեմբերի 7-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու երկրորդ արձանագրության վավերացման մասին» օրենքի նախագիծը։

«Փոփոխություններն ուղղված են կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալների սոցիալական պաշտպանվածության բարձրացմանը՝ հյուրընկալ երկրում նրանց դիվանագիտական արտոնություններ եւ իմունիտետ տալու ճանապարհով»,- ասել է Տլեուբերդին։

Բոլոր չորս արձանագրությունները 2018թ․ նոյեմբերի 8-ին ստորագրվել են ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների կողմից՝ Ղազախստանի մայրաքաղաքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նա հայտնել է նաեւ, որ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երեւանի համապատասխան...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել կազմակերպության ընդլայնումը տեսանելի ապագայում
Նման հնարավորությունը բացառված չէ...
Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը վերատպել է...
ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը
Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ եղել է հայկական կողմին,մենք մերժել ենք...
Չենք մասնակցում ՀԱՊԿ բարձրագույն մակարդակի հանդիպումներին, բայց չենք էլ արգելափակում որոշումները. Փաշինյան
Դրա հետևանքը գործնականում այն է, որ, ըստ էության, մենք սառեցրել ենք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի…
Ինչո՞ւ Ստոլտենբերգը ոչ թե Ադրբեջանում ու  Վրաստանում Պուտինի մասին գնահատականներ տվեց, այլ՝ ձեր. հարց Փաշինյանին
Դուք սխալ գիտեք, այդպիսի պրակտիկա չկա, որ ացելությունների ժամանակ…
Ամենաշատ