News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Microsoft-ը մշակողների համար օպերացիոն համակարգի Windows 10X էմուլյատոր է թողարկել։ Օպերացիոն համակարգը նախատեսված է երկու դիսփլեյով կամ ծալվող էկրանով սարքավորումների համար, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Verge-ին։

Ընկերությունը համակարգը թողարկել է մշակողների համար, որպեսզի նրանք կարողանան մինչեւ ավարտական ռելիզը թեսթավորել իրենց հավելվածները նորացված ինտերֆեյսում։ Թերթը հայտնում է, որ Windows 10X-ը ստացել է նոր եւ պարզեցված դիզայն, «Մեկնարկ»-ի նոր մենյու եւ հավելվածների համար երկու ակտիվ հատվածներ։ Նաեւ համակարգում անհետացել են սալիկային գործառույթները, որոնք կային Windows 10-ում եւ ավելի վաղ օպերացիոն համակարգերում։

Windows 10X-ը կառուցված է հաշվի առնելով երկու դիսփլեյները, որոնց վրա կարելի է մեկ կամ մի քանի հավելված բացել։ Առաջին էկրանին կարելի է բացել տեքստային խմբագրիչը, իսկ երկրորդի վրա՝ բրաուզերը, լուսանկարները կամ մեդիաձայնարկիչը։ Բացի այդ, տեքստ հավաքելիս վիրրտուալ ստեղնաշարը տեղադրվում է էկրաններից մեկի վրա։ Թերթը նշում է, որ համակարգը դիսփլեյի ամբողջ տարածքը չի զբաղեցնում՝ ակտիվ հատված թողնելով լրացուցիչ հավելվածների համար։

Էկրանների ներքեւի մասում տեղադրվում է Wonder Bar-ը՝ հատուկ վահանակ, որի վրա կարելի է տեղադրել հավելվածների, կատալոգների, հաճախ օգտագործվող ֆայլերի պիտակները։ Ծրագրերի մի մասը կարող է գործարկվել «պատկերը պատկերում» ռեժիմով, որը կլինի բոլոր պատուհանների վերին մասում։

Փետրվարի 11-ին հայտնի է դարձել, որ Microsoft-ը փնտրում է մասնագետներ, որոնք կաշխատեն Windows 10X-ում ձայնային կառավարման համակարգի վրա։ Ընկերության ծրագրերի համաձայն, ձայնային օգնականի միջոցով ՕՀ-ում կարելի կլինի կառավարել աշխատանքային սեղանի եւ հավելվածների գործառույթները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ