News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 08
USD
499.37
EUR
543.06
RUB
6.62
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

NASA-ն հայտարարել է Artemis ծրագրի շրջանակում Լուսին եւ Մարս թռիչքների համար տիեզերագնացների  նոր խումբ հավաքելու մասին, հաղորդում է Hightech-ը:

Գործակալությունը ծրագրին մասնակցելու համար հայտեր կընդունի: Ծրագրով նախատեսվում է Լուսին եւ Մարս մարդկանց ուղարկել 2020 թվականի մարտի 2-31-ը: NASA-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ այժմ ԱՄՆ-ն ունի 48 գործող տիեզերագնացներ, որոնք պարբերաբար այցելում են ՄՏԿ, սակայն գործակալությանն ավելի շատ մարդիկ են պետք՝ տիեզերանավերը ղեկավարելու համար:

Ծրագրին մասնակցելու համար թեկնածուները պետք է ունենան ամերիկյան քաղաքացիություն, ինչպես նաեւ գիտության, տեխնիկայի, ինժեներիայի կամ մաթեմատիկայի ոլորտներում մագիստրոսի դիպլոմ: Որպես այլընտրանք NASA-ն նշում է բժշկության դոկտորի կոչումը:

Ապագա տիեզերագնացները պետք է նաեւ ունենան առնվազն հազար ժամ թռիչքի փորձ որպես ռեակտիվ օդանավի հրամանատար կամ ունենան երկու տարվա փորձ հարակից ոլորտում: 

Artemis ծրագիրը, որը NASA-ն ներկայացրել է 2019 թվականին, կազմված է լինելու երեք փուլից: Առաջինը՝ Artemis 1-ը, նախատեսում է 2020 թվականին Լուսնի շուրջ SLS  հրթիռի վրա տեղադրված Orion տիեզերանավի անօդաչու թռիչք եւ նրա վերադարձ Երկիր: Երկրորդ փուլը՝ Artemis 2, Երկրի բնական արբանյակի շուրջ թռիչք է անձնակազմով, նախատեսված է 2022 թվականին: Առաքելության երրորդ փուլում՝ Artemis 3, NASA-ն հույս ունի Լուսնի վրա տիեզերագնացների վայրէջք իրականացնել 2024 թվականին եւ նրանց Մարս ուղարկել 2030-ական թվականներին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի կողմից լուսնի պաշարներն օգտագործելու իրավունքի մասին
«Տիեզերքը` օրենսդրորեն եւ ֆիզիկապես, մարդկային գործունեության յուրօրինակ տիրույթ է, եւ Միացյալ Նահանգներն այն համընդհանուր տիրույթ չեն համարում...
Արկտիկայի երկնքում ռեկորդային չափերի օզոնային խոռոչ են հայտնաբերել
Nature պարբերականի տվյալներով, Արկտիկայի վրա օզոնային խոռոչներ արդեն գրանցվել էին 1997-ին եւ 2011-ին․․․
Լուսնային բազայի կառուցման համար կարող են ապագա գաղութաբնակների մեզն օգտագործել
Այդպիսի հավելումը բարձրացնում է բետոնի պլաստիկությունը, թույլ է տալիս ավելի հարմար աշխատել դրա հետ, մեծացնում է խտությունը եւ դեֆորմացիաների հանդեպ կայունությունը․․․
ՀՀ-ն ունի համապատասխան գիտահետազոտական պոտենցիալ՝ աերոտիեզերական ոլորտում համագործակցություն ծավալելու համար
Նախագահ Սարգսյանը բազմիցս է հանդիպումներ ունեցել ավիացիոն եւ աերոտիեզերական արդյունաբերության մեջ խոշոր ներդրում ունեցող...
Աստղագետներն ուսումնասիրում են գալակտիկաների կուտակման մեջ մութ նյութի բաշխումը
Այսօր Երկրի միջազգային օրն է
Այս օրվա հիմնադիրն է ամերիկացի հայտնի հասարակական գործիչ Ջոն Մորթոնը...
Ամենաշատ