News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սահմանադրական հանրավքեն Հայաստանի համար չարդարաված շռայլություն է, համոզված է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Գեւորգ Պետորսյանը։

Ֆինանսական ու ժամանակային հսկայական ռեսուրս ուղղել մեկ անձից ազատվելու համար, Պետրոսյանն անհեթեթ է համարում։ Պատգամավորը չի ընդունում Հրայր Թովմասյանի հասցեին «անցյալի մնացուկ» ձեւակերպումը։ Եթե ԲՀԿ-ն կայացնի որոշում, որը համահունչ չէ Պետրոսյանի սկզբունքներին՝ ինչպես կվարվի՝ հարցին, Գեւորգ Պետրոսյանն ասել է, որ եթե իր կուսակցության ղեկավարը համարի, որ ինքն այլեւս կուսակցությանը պետք չի, ապա պատրաստ է մանդատը վայր դնել, բայց դրա նախադրյալները հիմա չկան:

Արդարադատության նախկին նախարարը կանխատեսելի է համարում Եվրադատարանի դիրքորոշումը, եթե Սահմանադրական դատարանի 7 դատավորների պաշտոնավարման դադարեցումից հետո գործը հասնի Ստրասբուրգ։ «Դա չէ ամենակարևորը չէ։ Պետությունը պարտվում է ոչ թե Եվրոպական դատարանում, այլ պետությունը պարտվում է իր ապագան»,- նշել է Դավիթ Հարությունյանը։ Նա չի պատրաստվում որևէ ձևով մասնակցել «Այո»-ի կամ «Ոչ»-ի քարոզչությանը

Նիկոլ Փաշինյանի դիտարկումը, թե Հրայր Թովմասյանի ընտրվելը ՍԴ  նախագահի պաշտոնում հապճեպ է կազմակերպվել, որպեսզի նա երկար պաշտնովարի, Հարությունյանը համարում է իրավիճակի նենգափոխման փորձ։

Դավիթ Հարությունյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի անդամները չեն ընկրկի։ Նրա համոզմամբ՝ ՍԴ դատավորները ոչ թե պայքարում են, այլ ընդամենը կատարում են իրենց առաքելությունը։ Իսկ որն է Վահե Գրիգորյանի առաքելությունը։

«Իմ քայլից» Համազասպ Դանիելյանը համարում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին «Լուսավոր Հայաստանի» քարտուղար Գեւորգ Գորգիսյանի նախագիծն այնքան թերի է, որ ավելի շատ խնդիր առաջացնող է։ Ըստ Դանիելյանի՝ նախագծում «նյուանսները հաշվի առնված չեն»։

Ավելի ուշ Համազասպ Դանիելյանի եւ «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանի միջեւ վեճ է ծագել։ Բանավեճը շարունակվել է նաեւ միջանցքում, որտեղից լսվել են բարձր  ձայներ:

Ընտրական տուրիզմ ենք ստեղծում, խորհրդարան-կառավարություն  հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վստահեցնելով, որ քարոզարշավին տնտեսությունն ավելի կաշխուժանա։ Բաբկեն Թունյանն էր  հետաքրքրվել, արդյո՞ք հանրաքվեի երկամսյա քարոզարշավը բացասաբար չի ազդի տնտեսական ակտիվության վրա։

«Սասնա ծռերի» գործով դատավարության ընթացքում իրավիճակը լարվել է գործով պաշտպան Զարուհի Փոստանջյանի եւ տուժող Գագիկ Խաչատրյանի կնոջ միջեւ։ Գործից անջատված մասով նախկին մեղադրյալ Էդգար Սողոմոնյանին ամբաստանյալները հարցրել են՝ ո՞վ է իրեն սովորեցրել, որ դատարանում լռի, ինչին վրդովված արձագանքել է Մկրտչյանի կինը.  «Բա ձեզ ո՞վ է սովորեցրել»։ Հունից դուրս է եկել նաեւ պաշտպան Զարուհի Փոստանջյանը։  Փոստանջյանը նաեւ 3-րդ նկատողություն է ստացել, իսկ Սողոմոնյանն այդպես էլ ոչ մի հարցի չի պատասխանել։

Արցախում երկու զինծառայող է մահացել։ Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Տիգրան Մանվելի Մանվելյանը։ Մյուս մահացածը Տիգրան Հուսիկի Մխոյանն է։ Դեպքի մանրամասները պարզելու համար քննություն է ընթանում:

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվել են՝ էլիտար զորամասի հետ կապված հարցն ինչպե՞ս լուծվեց։ Նախարարն ասել է, որ Էլիտար զորամաս գոյություն չունի, այն լրատվամիջոցներով եւ սոցիալական ցանցերով տարածված անվանում է։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմ համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ: Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչի անունը կհայտարարվի մոտ ապագայում:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.24 դրամով եւ կազմել  479.29 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.60 դրամով ու հասել 523.34 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.47 դրամով ու կազմել  622.07 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.09 դրամով ու կազմել  7.59 դրամ։

Փետրվարի 13-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն: Առաջիկա գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով: Երեւանում հնարավոր է թույլ ձյուն: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ 0+2:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ