News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

WhatsApp մեսենջերի օգտատերերի թիվը անցել է 2 միլիարդից, հայտնում է AFP-ը։

2014թ․ Facebook-ի կողմից ձեռք բերված WhatsApp-ը դարձել է ամենահայտնի ծառայություններից մեկը սոցցանցի հավելվածների «ընտանիքում»՝ առաջարկելով հաղորդագրությունների, այդ թվում՝ ձայնային եւ տեսազանգերի, անվճար փոխանակում։

«Մասնավոր խոսակցությունները, որոնք մի ժամանակ, հնարավոր էին միայն դեմ առ դեմ, այժմ կարող են տեղի ունենալ մեծ տարածությունների հեռավորությամբ՝ ակնթարթային չատերի եւ տեսազանգերի միջոցով»,- ասվում է WhatsApp-ի բլոգի հաղորդագրության մեջ։

Նշվում է նաեւ, որ WhatsApp-ը հավատարիմ է մնում «հուսալի կոդավորմանը», որը թույլ է տալիս օգտատերերին գաղտնի միանալ։ «Ուժեղ կոդավորումը անհրաժեշտություն է ժամանակակից կյանքում։ Մենք անվտանգության հարցում փոխզիջման չենք գնա։ Առավել պաշտպանելու համար մենք աշխատում ենք անվտանգության առաջատար փորձագետների հետ, առաջավոր տեխնոլոգիաներ ենք օգտագործում չարաշահումները կանխելու համար, ինչպես նաեւ առաջարկում ենք վերահսկման միջոցներ եւ խնդիրների հաղորդման ձեւեր՝ առանց գաղտնիությանը վնաս հասցնելու»։

Անցյալ շաբաթ Երեխաների պաշտպանության կազմակերպությունը կոչ էր արել Facebook-ին դադարեցնել իր բոլոր հարթակների հուսալի կոդավորումը՝ հայտարարելով, որ դա ազատություն կտա սեքսուալ հանցագործներին։

WhatsApp-ը օգտագործում է «միջանցիկ կոդավորում», որը շատ դեպքերում կարող է խանգարել իրավապահ մարմիններին նույնիսկ դատարանի որոշմամբ հասանելի դարձնել օգտատերերի տվյալները։

Երեխաների պաշտպանության խմբերը ասել են, որ իրենք մտահոգված են, թե ուժեղ կոդավորումը կնպաստի մանկական պոռնոգրաֆիայի փոխանակմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ