News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է «Սերը դա…» առաջարկի մեկնարկի մասին, որը թույլ է տալիս կանխավճարային բաժանորդներին 3 օրով ակտիվացնել առանց արագության սահմանափակման ինտերնետ՝ 500 դրամ վճարի դիմաց։  Ինտերնետ փաթեթը տրամադրում է 2 ԳԲ ինտերնետ, որից 1 ԳԲ-ը տրամադրվում է ակտիվացնող համարին, իսկ մյուսը՝ բաժանորդը հնարավորություն է ստանում փոխանցել մեկ այլ համարի: Փաթեթը հնարավոր է ակտիվացնել անսահմանափակ քանակությամբ։

Beeline-ը «Սիրո տոնին» ընդառաջ եւս մեկ անակնկալ է պատրաստել։ Փետրվարի 10-ից 20-ը ընկած ժամանակահատվածում 033 կոդով «Գեղեցիկ համարներ»-ը bid.beeline.am կայքում վաճառվելու են մինչեւ 40% զեղչով։

«Մոտենում է տարվա ամենառոմանտիկ եւ գեղեցիկ սիրո տոնը: Beeline-ում մենք որոշեցինք մեր հաճախորդներին անակնկալ մատուցել, որպեսզի սիրելիի հետ կապի մեջ լինելը էլ ավելի հարմար եւ հաճելի լինի։ Իսկ զգալի զեղչերը 033 կոդով «Գեղեցիկ համարների» համար կօգնեն սիրելիին մատուցել յուրահատուկ եւ ցանկալի նվեր», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ինտերնետ փաթեթը կարելի է ակտիվացնել մինչեւ 2020 թվականի փետրվարի 23-ը, հավաքելով 1414# USSD հրահանգը, իսկ նվեր փաթեթը կարելի  է փոխանցել հավաքելով 2020*նվեր ստացողի հեռախոսահամրը# հրահանգի միջոցով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ