News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի պետական ԶԼՄ-ները հայտնել են Հուբեյ նահանգում կորոնավիրուսի պատճառով բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից ազատելու մասին, հաղորդում է RG-ը: Չնայած դրան՝ հեռացումների պաշտոնական պատճառը չի հաղորդվում:

Հուբեյում Չինաստանի Կոմունիստական կուսակցության բաժանմունքի ղեկավար Ցզյան Չաոլյանը հեռացվել է նահանգային կուսակցական հանձնաժողովի քարտուղարի պաշտոնից:

Հեռացվել է նաեւ Ուհանում Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղաքային հանձնաժողովի քարտուղար Մա Գոցյանը:

«Շնորհակալություն, Կոմկուս: Նման որոշում շուտ պետք է ընդունվեր»,- գործակալությունը մեջբերում է տեղացիներից մեկի խոսքը: Նշենք, որ մեկ օրում վտանգավոր վիրուսից մահվան 242 դեպք է գրանցվել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ