News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՆԱԵԿ+-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) երկրները 2020 թվականի հունվարին գերակատարել են Սաուդյան Արաբիայի հաշվին նավթի արդյունահանման կրճատման ծրագիրը եւ Վիեննայի համաձայնագրի շրջանակում նավթի արդյունահանումը կրճատել օրական 2,05 մլն բարելով՝ օրական 1,7 մլն բարելի փոխարեն: Այդպիսով, հունվարին ուժի մեջ մտած գործարքի նոր պայմանները կատարվել են 123%-ով: Այս մասին ասվում է Միջազգային էներգետիկ գործակալության զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

2019 թվականի դեկտեմբերին ՆԱԵԿ+-ի երկրները որոշել են մեծացնել առաջին եռամսյակում կրճատումները՝ օրական 500 հազար բարելից մինչեւ 1,7 մլն բարել: Առանձին ՆԱԵԿ երկրները նոր քվոտան (օրական 1,2 մլն բարել) իրականացրել են 143%-ով: Ընդ որում, Սաուդյան Արաբիան նվազեցրել է արդյունահանումը գրեթե 1 մլն բարելով՝ մինչեւ 9,72 մլն բարել, չնայած նրան, որ նրա քվոտան համաձայնագրում կազմում է 489 հազար բարել: Այդպիսով, սաուդցիները կրճատել են նավթի արդյունահանումը եւս գրեթե 500 հազար բարելով կամավոր հիմքով:

Հունվարին արդյունահանումն էապես կրճատել է նաեւ Նիգերիան՝ 150 հազար բարելով՝ մինչեւ 1,68 մլն բարել: Իրենց քվոտաները գերակատարել են նաեւ Կոնգոն եւ Անգոլան:

Ռուսաստանը ՆԱԵԿ+-ի համաձայնագրին մասնակցում է 2017 թվականին: Այդ ընթացքում համաձայնագիրը մի քանի անգամ երկարաձգվել է: Երկրները քվոտաներ են սահմանում՝ անկախ շուկայի իրավիճակից, դրանք գործում են 3-9 ամիս: Ներկայիս համաձայնագիրը գործում է մինչեւ այս տարվա մարտի 31-ը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ