News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչեւ 900 եվրո:

Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված գումարի չափը իրականության հետ որեւէ աղերս չունի: Եվ երկրորդը՝ Գերմանիայի Դաշնություն վարչապետի եւ պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ