News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բացառված է, որ վստահության քվեն տան ինձ, իսկ իշխանությունն իրացնեն այլք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի թեկնածու, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Առաջիկա նախագահական ընտրություններում «Միասնական հայրենիք» կուսակցության կողմից իմ թեկնածության աջակցության մասին հայտարարությունը եւ մեր արդեն իսկ սկսված քաղաքական երկխոսությունը բավականին լայն ու դրական արձագանք են գտել հանրության ամենատարբեր շերտերում։

Միեւնույն ժամանակ, որոշ ուժեր, վերջին իրադարձությունների պատճառով հայտնվելով շոկային վիճակի մեջ եւ փորձելով փլուզել նորասկիզբ քաղաքական երկխոսությունը, ստահոդ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով արատավորել ու վարկաբեկել մեզ։

Անիմաստ ու անպատվաբեր եմ համարում նրանց պատասխանելը, բայց ահա կուզենայի հանրության տարբեր շերտերում դրական արձագանքի հետ միասին առաջացած որոշ հարցերի ու մտահոգությունների անդրադառնալ։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ «Միասնական հայրենիք» կուսակցության եւ մեր դաշնակից մյուս ուժերի հետ քննարկում ենք արմատական բարեփոխումներ իրականացնելու սկզբունքներ ու հայեցակարգեր, հնարավոր խորհրդարանական համագործակցության ձեւաչափեր եւ ընդհանրապես չենք անդրադարձել կադրային քաղաքականությանը, առավել եւս չկան պայմանավորվածություններ ապագա կառավարությունում կոնկրետ նշանակումների մասին։ Նման մտահոգություն ունեցողներին խորհուրդ կտայի առավել հանգամանորեն ծանոթանալ մեր Սահմանադրությանը, որտեղ այս առնչությամբ ամեն ինչ կանոնակարգված է։

Ըստ այդմ, բացառված է, որ ժողովուրդը նախագահական ընտրություններում իր վստահության քվեն տա ինձ, իսկ իշխանությունն իրացնեն այլք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ