News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի Մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի աշխատակիցներին հաջողվել է թափանցել, այսպես կոչված, ստալագմիտների տաճար, որը գտնվում է Պլայա դել Կարմեն հանգստավայրային գոտու քարանձավային համալիրներից մեկում: Մայա ցեղի հնդկացիները այս վայրը համարում էին անդրշիրիմյան աշխարհի մուտքը, փոխանցում է Planet- today-ը: 

Քարանձավը, որտեղ գտնվում է ստալագմիտների տաճարը, մեծ ստորգետնյա ցանցի մասն է, որի մեջ թաքնված են ահռելի թվով հնագիտական օբյեկտներ: Այստեղ մեծածավալ պեղումները սկսվել են 2019 թվականի օգոստոսին:

Մայաների առասպելներում տաճարը համարվում է հանգուցյալների ստորգետնյա թագավորության դարպասները: Մայաները հավատում էին, որ այստեղ են ծնվել աստվածները, որոնք հովանավորում էին բերքատվությունը, առեւտուրը եւ բնական պաշարները: «Խոսքը մայաների համար սրբազան տաճարի մասին է: Այս փաստն են մատնացույց անում մեծաթիվ ասպեկտներ՝ ե՛ւ մեծ թվով հնագիտական գտածոները, ե՛ւ հնագույն ավանդություններում տաճարի հիշատակումները, ե՛ւ քարանձավի պատերին նկարները»,- նշում են մեքսիկացի հնագետները՝ հավելելով, որ ներկայումս ստորգետնյա համալիրի մի մասը ջրածածկ է եղած, ինչը հետազոտությունը դժվարացնում է:

Կարծիք կա, որ մայաները «ստորգետնյա աշխարհի» դարպասները ստեղծել են այն պատճառով, որպեսզի գլոբալ խնդիրներ լուծեն, որոնց բախվել է նրանց քաղաքակրթությունը: Հնդկացիները հավատում էին, որ ստորգետնյա թագավորությունից աստվածներին նվիրաբերությունները կարող էին իրենց զերծ պահել երաշտից, ինչի հետեւանքով մայաների քաղաքների թիվը սրընթաց կրճատվում էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ