News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2020թ. հունվարի 25-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի անձնագրային բաժինը հրաժարվել էր ինձ տրամադրել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուի համար անհրաժեշտ տեղեկանքը` վերջին 10 տարում ԱՀ քաղաքացի հանդիսանալու մասին` մեկնաբանելով, որ իրենց ռեգիստրում իմ քաղաքացիության մասին տվյալները առկա են 2020թ. ապրիլից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Ես Արցախի վարչական դատարանում վիճարկել եմ այս որոշման փաստական հիմքը եւ պահանջել վերացնել անձնագրային բաժնի վարչական ակտը: ԱՀ օրենսդրությամբ մինչեւ 50 տարեկան արական սեռի անձանց քաղաքացիությությունը ծագում է զինվորական հաշվառման պահից, ԱՀ զինապարտության մասին օրենքի համաձայն ԱՀ զինկոմիսարիատում կարող է հաշվառվել միայն Արցախի քաղաքացին: Իսկ իմ հաշվառումը զինկոմիսարիատում տեղի է ունեցել 2010թ. մարտի 26-ին:

Դատարանը, հաշվի առնելով այս փաստերը, առոչինչ ճանաչեց անձնագրայինի ակտը եւ պարտավորեցրեց ոստիկանության բաժնին ինձ տրամադրել համապատասխան տեղեկանքը: 2020թ. փետրվարի 14-ին Ազգային վերածնունդ կուսակցությունն իմ թեկնածությանը վերաբերող թղթերը կներկայացնի ԿԸՀ: Նկարում` Զինկոմիստարիատի նշումը, որտեղ երեւում է, որ 2010թ. մարտի 26-ից ես հաշվառվել եմ ԼՂՀ Մարտունու զինկոմիսարաիտում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ