News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փետրվարի 14-ը Համակարգչային աշխատողի ոչ պաշտոնական, սակայն մասնագիտական շրջանակներում լայնորեն նշվող օրն է։ 1946թ․ փետրվարի 14-ին գիտական աշխարհին եւ բոլոր շահագրգիռ մարդկանց ցուցադրվել է առաջին իսկապես աշխատող էլեկտրոնային ENIAC I (Electrical Numerical Integrator And Calculator) համակարգիչը, հայտնում է Calend-ը։

Հետաքրքիր է, որ առաջին հաշվող մեքենայի մշակման աշխատանքները ֆինանսավորվել են ամերիկյան բանակի կողմից, որին համակարգիչն անհրաժեշտ էր ռազմական հաշվարկներ, պլանավորումներ եւ ծրագրավորումներ անելու համար։ ENIAC I-ը աշխատել է մինչեւ 1955թ․ հոկտեմբերի 2-ը, ժամը 23։45, որից հետո այն քանդել են։

Իհարկե, եղել են նաեւ ավելի վաղ համակարգիչներ, սակայն դրանք բոլորը փորձնական տարբերակներ էին։ Սակայն ENIAC-ը գործնական խնդիրներով աշխատող առաջին իրական համակարգիչն էր։

ENIAC-ը մշակվել է այն ժամանակվա լուրջ ու անհրաժեշտ խնդիրներից մեկի լուծման՝ բալիստիկ աղյուսակների հաշվարկման համար։ Բանակում կային բաժիններ, որոնք զբաղվում էին հրետանու եւ ավիացիայի կարիքների համար բալիստիկ աղյուսակների հաշվարկով։ Այդ բաժիններում աշխատողների պաշտոնը կոչվում էր «բանակային հաշվիչ»։

Բնականաբար, «այդ հաշվիչ ռեսուրսների» հզորությունը եւ արտադրողականությունը բավարար չէր։ Եւ կիբեռնետիկները 1943թ․ սկզբին սկսեցին ստեղծել նոր հաշվիչ սարք՝ ENIAC համակարգիչը։ Հենց այդ պատճառով է փետրվարի 14-ը նշվում որպես Համակարգչային աշխատողի օր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ