News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մենք դեռեւս անցյալ տարի էինք առաջարկում Ներքին գործերի նախարարություն ստեղծել, սակայն այս առաջարկը մերժվեց, իսկ այսօր իշխանությունները համանման նախագիծ են բերել: Այս մասին փետրվարի 13-ին Ոստիկանությունում բարեփոխումների թեմայով քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ԱԺ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ողջունում է փոփոխությունները:

Նրա խոսքով՝ այս բարեփոխումն, անկասկած, կմեծացնի խորհրդարանի առաջ Ոստիկանության հաշվետվողականությունը: «Դրանից բացի, այս բարեփոխումը համապատասխանում է մեր միջազգային պարտավորություններին: Բարեփոխումները պետք է անցկացնել ամբողջ դատաիրավական համակարգի վերափոխման շրջանակում, այլապես փոփոխությունների արդյունավետությունը մոտ կլինի զրոյին»,- նշեց նա:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ իրավապահ համակարգի բարեփոխման շրջանակում առաջիկա 2-3 տարում կրկին ՆԳՆ է ստեղծվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ