News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այլ ուժային կառույցները, ինչպես օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայությունը եւ Հատուկ քննչական ծառայությունը, եւս պետք է հանվեն պետության ղեկավարի ազդեցության տակից: Այս մասին փետրվարի 13-ին ոստիկանությունում բարեփոխումների թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ ողջունելով Ներքին գործերի նախարարություն ձեւավորելու նախաձեռնությունը:

Նրա խոսքով՝ այդ կարեւոր բարեփոխումը կարող է հիմնովին փոխել ոստիկանությունը: «Կարեւոր է, որպեսզի բոլոր բարեփոխումներն ուղեկցվեն ոստիկանության աշխատակիցների ֆինանսական եւ սոցիալական ապահովության բարձրացմամբ: Բացի այդ, հավաքագրման ժամանակ պետք է բացառել համակարգում անձանց ներգրավումը, որոնց նախկինում մասնակից են եղել մարդու իրավունքների խախտումներին»,- հավելեց նա:

Նշենք, որ ավելի վաղ Արդարադատության նախարարությանն առընթեր միջազգային իրավական համագործակցության հարցերով խորհրդական Ամալյա Հովսեփյանը հայտարարել է Ներքին գործերի նախարարություն ձեւավորելու պետության մտադրության մասին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ