News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստին պատգամավորները առաջին ընթերցմամբ մի շարք օրենսդրական փոփոխություններ են հաստատել գործող օրենքներում, փոխանցում է NEWS.am-ը:

Դրանց թվում են. 

«Ներման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 108, միաձայն),

«Նյութական պահուստի մասին» եւ հարակից օրենքներին առնչվող օրենսդրական փոփոխությունների օրինագծերի փաթեթը («կողմ»` 109, միաձայն),

 «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցության վերաբերյալ» համաձայնագրի վավերացումը («կողմ»` 106, միաձայն),

«Ծխախոտային արտադրանքների եւ դրանց փոխարինողների օգտագործման հետեւանքով առողջությանը վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» եւ օրինագիծը եւ հարակից օրենքները («կողմ»`  76, «դեմ»` 16, ձեռնպահ` 7),

Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 102, միաձայն),

Բացի այդ, երկրորդ եզրափակիչ ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 92, «դեմ»`12, ձեռնպահ` 2):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ