News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Խմբավորումները, որոնք ահաբեկչական գործողություններ են իրականացնում սիրիական ժողովրդի դեմ, այն մարդկանց թոռներն ու ժառանգներն են, ովքեր նախկինում իրականացրել են հայերի եւ այլ ժողովուրդների ցեղասպանությունը։ Այս մասին փետրվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը։

Նա հավելեց, որ Թուրքիան մեր օրերում ագրեսիա է դրսեւորում արդեն Սիրիայի դեմ, իսկ ահաբեկչական խմբավորումները, որոնք գործում են Իդլիբում եւ այլ վայրերում, աջակցություն են ստանում թուրքական կառավարությունից։

«Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, որ այսօր ընդունվեց սիրիական խորհրդարանի կողմից, հաստատում է, որ 20-րդ դարում Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից իրականացվել է Սիրիայի տարածքում եւ Արեւմտյան Հայաստանում։ Բանաձեւը նաեւ դատապարտում է այդ հանցագործության հերքման ցանկացած փորձ եւ պատմական ճշմարտության խեղաթյուրում։ Այդ հանցագործությունը մարդկության դեմ երբեւէ կատարված ամենադաժան եւ նողկալի հանցագործություններից մեկն է։ Սիրիական խորհրդարանը նաեւ կոչ է անում միջազգային հանրությանը ճանաչել եւ դատապարտել Հայոց  ցեղասպանությունը»,- պարզաբանեց Մոհամմեդ Հաջ Իբրահիմը։

Դեսպանն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման հարցը վաղուց էր ուսումնասիրվում։

«Կառավարությունը խորը հարգանքով է վերաբերում սիրիացի հայերին։ Երկրում միշտ անցկացվել են միջոցառումներ՝ ի հիշատակ զոհերի Սիրիայի այն շրջաններում, որտեղ ապրում են հայերը։ Դեռեւս 2015թ․ խորհրդարանի խոսնակը մասնակցել էր ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Ցեղասպանությունը վերապրած եւ Սիրիա տեղափոխված հայերը, միշտ եղել են սիրիական հասարակության անբաժանելի մասը։ Սիրիայում նրանք շարունակում են ապրել անվտանգության մեջ՝ պահպանելով իրենց կրոնը, լեզուն եւ ինքնությունը։ Այս ընթացքում երկրում կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ, որոնք հավերժացնում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Բացի այդ, Հայոց ցեղասպանության թեման այս տարի ներառվել է դպրոցական դասագրքերում»,- ամփոփեց Մոհամմեդ Հաջ Իբրահիմը։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանը քվեարկել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւի ընդունման օգտին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ