News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքական ռմբակոծիչները մի ժամվա ընթացքում մի քանի անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը Էգեյան կղզիների մոտ, հայտնում է հունական Kathimerini թերթը։ Թուրքական F-16-ները թռել են Օինուս եւ Պանագիա կղզիների վրայով։

Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի խախտումները սովորական երեւույթ են, եւ Հունաստանի կառավարությունը այդ խնդրով բազմիցս դիմել է միջազգային մարմիններին։ Թուրքիան վիճարկում է Էգեյան ծովի կղզիների շուրջ օդային տարածքը եւ հերքում որեւէ խախտում։

Հունաստանի օդային տարածքի խախտումները տեղի են ունենում Էգեյան եւ Միջերկրական ծովերում Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ լարվածության սրման շրջանում։ Նոյեմբերին Թուրքիան համաձայնագիր է ստորագրել Լիբիայի կառավարության հետ, որի համաձայն Թուրքիան եւ Լիբիան համարվում են ծովային հարեւաններ։ Հունաստանը հայտարարում է, որ գործարքը անտեսում է իր կղզիների շուրջ տարածքային ջրերի մեծ մասը, եւ իր նպատակը այն գազատարի արգելափակումն է, որը Հունաստանը ծրագրում է կառուցել Կիպրոսի եւ Իսրայելի հետ։

Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի տվյալներով՝ Թուրքիայի կողմից հունական օդային տարածքի եւ Էգեյան ծովում տարածքային ջրերի խախտումը կտրուկ աճել է 2019թ․, հատկապես թուրք-լիբիական համաձայնագրից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ