News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, թե ինքը «վրդովված է» ՄԱԿ-ի կողմից՝ Արեւմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ կապված ընկերությունների ցուցակի հրապարակումից, որոնց մեղադրել են պաղեստինցիների իրավունքները խախտելու մեջ, հայտնում է AP-ը։

Պոմպեոյի խոսքերով՝ ցուցակը սատարում է պաղեստինցիների կողմից ղեկավարվող բոյկոտը եւ «ապալեգիտիմացնում» Իսրայելին։ Նա այլ երկրներին կոչ է արել այդ ջանքերի մերժման հարցում միանալ ԱՄՆ-ին։

«Միացյալ Նահանգները արդեն վաղուց հանդես են գալիս այդ տվյալների բազայի ստեղծման կամ հրապարակման դեմ,- ասել է Պոմպեոն,- Դրա հրապարակումը միայն հաստատում է չթուլացող հակաիսրայելական հակվածության մասին, որն այդքան տարածված է ՄԱԿ-ում»։

Նախօրեին ՄԱԿ-ի կողմից հրապարակված ցուցակում 112 ընկերություններ են, որոնք, մարդու իրավունքների ՄԱԿ դեպարտամենտի խոսքերով, մասնակից են իրավունքների խախտումներին եւ աջակցում են իսրայելական բնակավայրերին՝ գրավված Արեւմտյան ափին եւ Իսրայելի կողմից անեքսիայի ենթարկված արեւելյան Երուսաղեմում։

Ցուցակում գերիշխում են իսրայելական ընկերությունները, այդ թվում խոշոր բանկեր, շինարարական ընկերություններ, սուպերմարկետներ եւ ավտոլցակայաններ։ Սակայն դրանում նաեւ ներառված են մի շարք համաշխարհային բրենդներ, այդ թվում՝ ամերիկյան Airbnb-ը, General Mills-ը եւ Motorola Solutions-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը ՄԱԿ-ում արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերահսկման մեխանիզմը
Չինաստանը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել, թեև որոշիչ է եղել Ռուսաստանի վետոն...
Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի հարավում Իսրայելի հարվածների կապակցությամբ
Արտաքին գործերի նախարարությունը Նյու Յորքում ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչություն է ներկայացրել բողոքի տեքստը…
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության...
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Ամենաշատ