News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատը ընդունել է բանաձեւ, որը սահմանափակում է նախագահի իրավասությունները Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Բանաձեւն ընդունվել է 8 հանրապետականների աջակցության շնորհիվ։ Բանաձեւին կողմ է քվեարկել 55, դեմ՝ 45 սենատոր, հայտնում է USA Today-ը։

53 հանրապետական-սենատորները դեմ են քվեարկել այդ սահմանափակումներին, որոնք թույլ չեն տալիս առանց Կոնգրեսի թույլտվության ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ։

Հանրապետականները հայտարարել են, որ բանաձեւը լրջորեն սահմանփակում է Իրանի կողմից սպառնալիքներից ԱՄՆ-ին պաշտպանելու Պենտագհոնի հնարավորությունը։

Դոնալդ Թրամփը համարյա հաստատ վետո կդնի այդ բանաձեւի վրա, իսկ նախագահական վետոն հաղթահարելու համար ձայների 2/3-ը հավաքել դժվար թե ստացվի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ