News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը մեծ շանս ունի էապես ավելացնելու Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը: Այսօր` ապրիլի 19-ին նման հայտարարություն արեց ՌԴ Զբոսաշրջության դաշնային գործակալության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Ռադկովը` Երեւանում ելույթ ունենալով զբոսաշրջությանը նվիրված կլոր սեղանի ժամանակ` հայ-ռուսական բիզնես-ֆորումի շրջանակներում:

Ա. Ռադկովի խոսքով` ռուսների նախընտրած ավանդական զբոսաշրջային ուղղությունները` Եգիպտոսն ու Թուրքիան, «դեպրեսիվ» վիճակում են, քանի որ ռուսների մոտ մեծացել է հետաքրքրությունը կուլտուր-ճանաչողական զբոսաշրջության նկատմամբ: «Ռուսաստանում կլիման ցուտ է, արեւն ու ծովը միշտ էլ պահանջարկված են, բայց մարդիկ չեն ցանկանում անընդհատ նույն վայրերը մեկնել: Հիմա ռուսների մոտ մեծացել է հետաքրքրությունը կուլտուր-ճանաչողական զբոսաշրջության նկատմամբ, ու Հայաստանը մեծ շանս ունի ամենաբարձր տեղը գրավելու ռուս զբոսաշրջիկների ընդունման հարցում»,- ասաց Ա. Ռադկովը:

Հայաստանում, մասնավորապես, հետաքրքրություն են ներկայացնում կրոնական, լեռնադահուկային, կուլտուր-ճանաչողական ուղղությունները: Սակայն ռուսների մոտ հետաքրքրություն ստեղծելու նպատակով, ըստ Ա. Ռադկովի, ռուսական շուկայում պետք է ստեղծել «հայկական բրենդը»: Դա պետք է անեն քաղաքական գործիչները, հայկական որակյալ ապրանքները, մշակույթի ներկայացուցիչները: Ինքը, ռուս պաշտոնյան, խոստացավ Հայաստանի օգտին Ռուսաստանում լոբբինգ իրականացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ