News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները խոր մտահոգություն է հայտնում նոր կորոնավիրուսի բռնկման հանդեպ Հյուսիսային Կորեայի խոցելիության կապակցությամբ եւ հայտարարում է իր պատրաստակամության մասին աջակցել ԱՄՆ եւ միջազգային կազմակերպությունների օգնություն ցուցաբերելու ջանքերին այս երկրում հիվանդության տարածումը զսպելու համար, փոխանցում է AP-ն:

Հյուսիսային Կորեան դեռեւս չի հայտնել նոր վիրուսի դեպքերի մասին, բայց պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ ախտանշանների ի հայտ գալուց հետո անորոշ թվով մարդկանց կարանտինի մեջ են պահում: Փորձագետներն ասում են, որ Հյուսիսային Կորեայում համաճարակը կարող է սարսափելի լինել դեղորայքի քրոնիկ դեֆիցիտի եւ առողջապահության վատ ենթակառուցվածքների պատճառով:

«Մենք վճռականորեն աջակցում եւ խրախուսում ենք ամերիկյան եւ միջազգային կազմակերպություններին Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի տարածմանը հակազդելու եւ զսպելու համար օգնություն ցուցաբերելու գործում,- հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսը: - Միացյալ նահանգները պատրաստ է օպերատիվորեն նպաստել այս կազմակերպություններից օգնության հաստատմանը»:

Հյուսիսային Կորեան արգելել է օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը, օդանավակայաններում, նավահանգիստներում ու սահմանամերձ շրջաններում ստուգումներն ուժեղացրել է եւ բնակիչների շրջանում մոնիթորինգ անցկացնելու համար առողջապահության շուրջ 30 հազար աշխատակիցների է ներգրավել վիրուսի տարածումը կանխելու խիստ արշավին, որը պետական լրատվամիջոցները որակել են «ազգային գոյության» հարց:

Այս շաբաթ Փհենյանը նաեւ հայտարարել է, որ մեկ ամսվա կարանտին է մտցնում բոլոր օտարերկրյա այցելուների եւ այլ անձանց համար, որոնց մոտ վիրուսի առկայություն է կասկածվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ