News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհանգստացած չէ իր թվիթերի կապակցությամբ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի մեկնաբանություններով: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ստեֆանի Գրիշամը, փոխանցում է NPR- ն:

«Նա, ինչպես Ամերիկայի ցանկացած քաղաքացի,  իրավունք ունի հրապարակավ արտահայտել իր կարծիքը»,- ասել է Գրիշամը: Նրա խոսքով` Թրամփը «շատ արդյունավետ է օգտագործում սոցցանցերը` ամերիկացի ժողովրդի համար պայքարի նպատակով»:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բարը հրապարակային քննադատություն էր հնչեցրել Թրամփի հասցեին՝ հայտարարելով, որ նախագահի թվիթերը արդարադատության նախարարությունում աշխատող դատախազների եւ նրանց վարած գործերի վերաբերյալ «անհնար են դարձնում իմ աշխատանքի կատարումը»: Ըստ նրա` նախագահի թվիթերը արդարադատության նախարարության համար հեղինակության խնդիր են ստեղծել, որը կասկածի տակ է դնում գերատեսչության անկախությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ