News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարի եւ կոռուպցիայի տարաբնույթ դրսեւորումների հակազդման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կաշառք ստանալու դեպքեր:

Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երեւանի պետական համալսարանի դասախոսը, վկայակոչելով տարբեր ԲՈՒՀ-երում դասավանդող եւ կազմակերպչա-տնօրինչական լիազորություններով օժտված իրավասու անձանց հետ իր գործնական կապերը, 2017-2019 թթ. ընթացքում մի շարք քաղաքացիներից ստացել է տարբեր չափերի՝ 1000-ից մինչեւ 8000 ԱՄՆ դոլար գումար՝ վերջիններիս կամ նրանց ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես, հիշյալ դասախոսը նշված գումարներն ստացել է սահմանված ընթացակարգի խախտմամբ ԲՈՒՀ ընդունելու, ընթացիկ միջանկյալ քննություններին դրական գնահատականների ստացումն ապահովելու, պետպատվերի շրջանակներում մագիստրատուրայում ձեւակերպելու եւ նմանատիպ այլ հարցեր համապատասխան պաշտոնատար անձանց, որոշ դեպքերում նաեւ միջնորդների միջոցով լուծելու համար:

ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողի միջանկյալ քննության դրական գնահատականի ստացումը հերթական անգամ ապահովելու համար 2020 թ. հունվարի 31-ին 1000 ԱՄՆ դոլարը վերցնելիս հիշյալ դասախոսը բռնվել ու բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից եւ խոստովանել հանցագործության կատարումը:

Առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երեւանում
Իր վարած «Օպելով» հանդերձ, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Անդրեյ Բ.-ին...
Քրօրենսգրքի երկու հոդվածներով մեղադրվող Վալենտինային գտել են Շահումյան գյուղում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ...
«Նիսան»-ի 4 անիվները գողանալու մեջ կասկածվողը ոստիկանությունում էր մեկ այլ գողության համար
Ձեռնարկվում են միջոցառումներ անվադողերը հայտնաբերելու ուղղությամբ...
Թիվ 47 երթուղայինում գրպանահատությունը կատարել էին 21 եւ 60 տարեկան երկու կին
Նրանք այնուհետեւ բանկոմատից կանխիկացրել են 55.000 դրամ...
Ոստիկանության բաժին բերման ենթարկվածի մեքենայում ատրճանակ, դանակ ու մահակ է հայտնաբերվել
Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական...
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Վթարի հետևանքով Lexus-ի և Volkswagen-ի վարորդները տեղափոխվել են հիվանդանոց․․․
Ֆոտոռեպորտաժներ