News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գիտնականները ռեկորդային բարձր ջերմաստիճան են գրանցել Անտարկտիդայում: AFP գործակալության փոխանցմամբ`՝ ուրբաթ օրը` փետրվարի 14-ին, Անտարկտիկայի պատմության մեջ առաջին անգամ օդն այնտեղ տաքացել է մինչև 20.75 աստիճան ըստ Ցելսիուսի:

Հաղորդվում է, որ ջերմաստիճանը չափվել է մայրցամաքի հյուսիսային ծայրամասի մերձակայքում գտնվող մի կղզու վրա տեղակայված բեւեռային կայարանում` մոլորակի վրա կլիմայի տաքացման ազդեցության ուսումնասիրության ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել էր 20 տարի առաջ, փոխանցում է DW-ն:

Միևնույն ժամանակ, բրազիլացի գիտնական Կառլոս Շեֆերը լրագրողներին ասել է, որ Անտարկտիդայում ռեկորդային բարձր ջերմաստիճանը կապված չէ գլոբալ տաքացման հետ: Արված չափումը նա անվանել է «կոնկրետ պահին ստացված տվյալներ, որոնք երկարաժամկետ ուսումնասիրության մաս չեն կազմում»:

Այնուամենայնիվ, լուրերն այն մասին, որ Անտարկտիդայում ջերմաստիճանն անցել է 20 աստիճանի սահմանը, հավանաբար կմեծացնի գերտաքացման հետ կապված մտավախությունները: Անտարկտիդայում սառցադաշտերի արագ հալչումը հանգեցնում է համաշխարհային ծովի մակարդակի բարձրացմանը, ինչն, իր հերթին, վտանգ է ներկայացնում ափամերձ քաղաքների եւ փոքրիկ կղզիների ժողովուրդների համար, հիշեցնում են լրագրողները:

ՄԱԿ-ի տվյալներով` վերջին տասնամյակն Անտարկտիդայում ամենատաքն էր, ընդ որում, 2016 թվականը ամենաթեժն էր: Այս առումով երկրորդ տեղում է 2019 թվականը: 2020 թվականի առաջին ամիսը եւս ամենատաք հունվարն էր Անտարկտիդայի ջերմաստիճանին հետեւելու ողջ ընթացքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ