News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական լեռնադահուկային հանգստավայրն արդեն երկրորդ տարին անընդմեջ ձյան բացակայության պատճառով ճգնաժամի մեջ է:

Պիրենեյներում Le Mourtis հանգստավայրը կրկին ստիպված էր սեզոնի կեսին իր դռները փակել, քանի որ օդի 10 աստիճանից բարձր ջերմաստիճանը դարձել է ձյան բացակայության պատճառ: Sky News-ը հայտնում է, որ Ֆրանսիայում վերջին անգամ այսպիսի տաք տարեսկիզբ է եղել 1900 թվականին:

«Մենք փակվելու որոշում ենք կայացրել, քանի որ չէինք կարող երաշխավորել մեր հաճախորդների առավելագույն անվտանգությունը»,- հայտարարել է Skytop հյուրանոցի տնօրեն Քրիսթոֆ Էսփարսեյլը:

Հանգստավայրի մոտ գտնվող հյուրանոցի եւ ռեստորանի կառավարիչ Ֆրանսուա Ժիյոն հավելել է, որ որոշ աշխատակիցների աշխատաժամերը կրճատել է, քանի որ այս տարի 15 տոկոսով եկամուտների անկում է սպասում: «Դահուկնե՞ր: Այսօր ոչ ոք չի կարող դա երաշխավորել»,- ասել է նա:

Le Mourtis հանգստավայրը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1371 մետր բարձրության վրա: Եթե տաք եղանակը պահպանվի, այս եւ մյուս հանգստավայրերը, որ գտնվում են ծովի մակարդակից մինչեւ 1580 ֆուտ բարձրության վրա, չեն կարողանա օգտագործել նույնիսկ արհեստական ձյունը, հայտնում է Sky News-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ