News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական Կարմիր Խաչը միջոցներ է հավաքում Ճապոնիային աջակցելու համար: Շատ բաժանորդներ արդեն ստացել են sms հաղորդագրություններ, որոնցում կոչ է արվում օգնել տարերային աղետից տուժած Ճապոնիային` փոխանցելով գումարը «Հայխնայբանկի» 1150000234040400 հաշվեհամարին կամ ուղարկելով japan բառը 1900 կարճ համարին: Մեկ sms հաղորդագրության արժեքը 500 դրամ է:

Ինչպես տեղեկացրել են NEWS.am-ի թղթակցին, Հայկական Կարմիր խաչ կազմակերպությունում, դրամահավաքը մեկնարկել է ապրիլի 1-ին եւ կտեւի մինչեւ ամսվա վերջ: Հավաքված միջոցները  Կարմիր Խաչի Միջազգային Ֆեդերացիայի եւ Կարմիր Մահիկի միջոցով կփոխանցվեն  Ճապոնիայի Կարմիր Խաչին:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել խոշոր երկրաշարժ, որի հետեւանքով առաջացած ցունամին դարձավ խոշոր վթարի պատճառ «Ֆուկուսիմա» ատոմակայանում: Վերջին տվյալներով` զոհվել է ավելի քան 13 հազ. մարդ: Անհայտ կորած է համարվում 14 հազ. 30 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ