News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահությամբ բանակցային պրոցեսը պետք է պահպանվի, որովհետեւ դա բացառիկ ձեւաչափ է, որտեղ Ռուսաստանը, ԱՄն-ը եւ Ֆրանսիան համագործակցում են. այդ համագործակցության շնորհիվ է, որ արդեն 25 եւ ավելի տարի տարածաշրջանում պահպանվում է հարաբերական կայունություն: Այս մասին փետրվարի 13-ին «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին ԵՄ-ի աջակցության խնդրին, Փաշինյանը նշեց. «Երբ խոսք է եղել, թե ինչով կարող է ԵՄ-ն նպաստել ԼՂ խնդրի կարգավորմանը, ես ասել եմ, որ ինձ համար տարօրինակ է, որ ԵՄ-ն լինելով մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ջատագով, ԵՄ քաղհասարակության ներկայացուցիչները, ըստ էության, համագործակցության որեւէ ձեւաչափ չունեն Ղարաբաղի քաղհասարակության ներկայացուցիչների հետ, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Ասվում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված խնդիրներ կան, եւ դա էպատճառը, որ ԵՄ մարդու իրավունքների ինստիտուտները, քաղհասարակության ինստիտուտները ձեռնպահ են մնում համագործակցությունից:

Ես ասում եմ՝ ենթադրենք ԼՂ կարգավիճակը հստակ չէ, բայց կա՞ որեւէ կասկած Ղարաբաղում ապրող մարդկանց կարգավիճակի վերաբերյալ: Որեւէ մեկն ասում է, որ Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության եւ զարգացման հարցը չի տեղավորվում մարդու իրավունքների պաշտպանության համատեքստո՞ւմ, նը այդ թվում խոսքի ազատության, մամուլի ազատության առումով: Սա շատ տարօրինակ դիրքորոշումէ  եւ ես հույս ունեմ, որ այո, ԵՄ երկրները կարող են աջակցել այս պրոցեսին»:

Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարությունը ԼՂ խնդրի կարգավորման կարեւոր բաղադրիչներից մեկն է. «Հայեցակարգային մոտեցումը, որ մենք պատկերացնում ենք, այն է, որ ժողովրդավարությունն է, որ բերելու է տարածաշրջանում հակամարտությունների հաղթահարմանը, ինչպես դա տեղի է ունեցել Եվրոպայում: Ո՞րն է այն հիմքը, որի վրա մենք ունենք խաղաղ Եվրոպա. դա ժողովրդավարությունն է, մարդու իրավունքների պաշտպանությունն է: Ժողովրդավարության արգասիք է, որ ՀՀ ղեկավարը կարող է ասել, որ այո, հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի հայաստանի, Ղարաբաղի եւ Արդբեջանի ժողովուրդների համար: Ինչո՞ւ Ադրբեջանից այդպիսի տրամաբանական հայտարարություն չի հնչում»,-ասաց ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով ադրբեջանցի լրագրողի դիտարկմանը, որ ինքը Ջաբրաիլից է, բայց չի կարողաում գնալ իր տուն, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Գիտեք, կա Շահումյանի շրջան, որտեղ մինչեւ 1990 թվականը ապրել են հայեր: Այսօր հազարավոր շահումյանցիներ չեն կարողանում գնալ իրենց տուն, որովհետեւ Շահումյանը ենթարկվել է էթնիկ զտումների: Այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք, այն ստատուս քվոն, որ այսօր կա, ընդամենը մի բանի արդյունք է՝ Ղարաբաղի հայությունը ցանկացել է եւ ցանկանում է պաշտպանել իր ապրելու իրավունքը: Ոչ թե ցանկացել է ինչ-որ մեկին վատություն անել եւ տնից զրկել, այլ ցանկացել է պաշտպանել ապրելու իր իրավունքը: Ոչ մի միլիմետր ոչ ավել, ոչ պակաս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ