News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանում իշխանության եկած խմբի համար մինիմում ծրագիրը երկրում քաոսի ստեղծումն է: Այս մասին «Քաղտնտեսություն» հետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպված «Սահմանադրական անվտանգությունը, մարտահրավերներն ու որոշումները» քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա` տեղի ունեցողը նույնիսկ ոչ թե  նեոբոլշեւիզմ է հիշեցնում, այլ` ինչոր աղանդի պահվածք: «Հասարակության բաժանում` ըստ «որքան հեռու սոցիալական հանդուրժողականությունից, այնքան լավ սկզբունքի»: Այս ամենը մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ են: Մինիմում ծրագիրրը եկրում քաոս ստեղծելն է: Թե ինչ համակարգ է առաջարկվում մաքսիմում ծրագրով, հասկանալի չէ: Անհրաժեշտ է կանխել երկրի զարգացումը ըստ այն մոդելի, որը սահմանել է Վահագն Հովակիմյանը: Հարցին ի պատասխան` արդյո՞ք նման իրավիճակ եղել է այլ երկրներում, նա բերեց Ուկրաինայի եւ Մոլդովայի օրինակը: Էլ ի՞նչ պետք է ասի պատգամավորը, որպեսզի մենք հասկանանք, թե ուր է տանում այս, առաջին հայացքից, հուզական ճանապարհը»,- հարցրեց Լարիսա Ալավերդյանը:

Իրավապաշտպանը շեշտեց սելեկտիվ մոտեցումն արդարադատության իրականացմանը: «Ինձ անհանգստացնում է սելեկտիվ արդարադատությունը: Այժմ մեզ մոտ Սահմանադրության սելեկտիվ կիրառում է: Կարծիք կա, որ Սահմանադրությունը կեղծված է: Բայց այդ դեպքում Ազգային ժողովն ու խորհրդարանը նույնպես անօրինական են»,  հիշեցրեց Լարիսա Ալավերդյանը:

«Մոտեցումն այսպիսին է` սա լավ հոդված է, նա վատ հոդված է: Մենք աննախադեպ նախադեպ ենք ստեղծում: Աննախադեպությունը կայանում է նրանում, որ ցանկացած նոր կառավարություն նույն հիմքերով կարող է հայտարարել, որ նախկինները լեգիտիմ չեն եւ Սահմանադրությունը պետք է փոխվի: Սա վտանգում է մեր` որպես քաղաքակիրթ ազգի զարգացումը: Սա քաղաքակրթական սպառնալիք է: Քաղաքակիրթ երկրներում դժվար է նման մի բան գտնել»,- շեշտեց Ալավերդյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ