News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գաղտնիք չէ, որ անցած տարին նշանավորվել է Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների աննախադեպ հոսքով: Մատակարարման աշխարհագրությունը բավականին մեծ էր՝ ավելի քան 40 երկիր՝ ներառյալ Յամայկա էկզոտիկ կղզին: Սակայն առյուծի բաժինը հասել էր Գերմանիային, Ճապոնիային, ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային (տե՛ս գծապատկերը): Ավանդույթի համաձայն՝ Հայաստան են ներմուծվել օգտագործված ավտոմեքենաներ: Այդ մասին վկայում է ներմուծված ավտոմեքենաների բավականին ցածր մաքսային գինը (անցած տարվա հունվար-հունիս ամիսներին այն կազմել է 2.6 հազար դոլար մեկ մեքենայի համար):

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից Հայաստանը պետք է անցներ նոր (արդեն զգալի բարձրացված) մաքսատուրքերին, որոնք սահմանվել են ԵԱՏՄ-ում երրորդ երկրներից ներմուծված ավտոմեքենաների համար: Մինչ այդ ԵԱՏՄ մյուս երկրներում արդեն բարձրացվել էին սակագները, սակայն մեզ համար արվել էր բացառություն: Դա վերջին հնարավորությունն էր տալիս գնորդներին, հատկապես ոչ այնքան մեծ կարողություններ ունեցողներին, ձեռքբերել օգտագործված ավտոմեքենա իրենց համար հասանելի գնով:

Որոշ ներմուծողներ (այդ թվում, հատկապես, ֆիզիկական անձինք) հույս ունեին, որ զանգվածային հոսք կլինի ԵԱՏՄ մյուս երկրներից, որտեղ մաքսատուրքերն արդեն բարձրացել էին: Այդ գործոնը կարծես ծառայել էր իր նպատակին: Օրինակ՝ անցած տարի ավելի քան 26.4 հազար անգամ Հայաստանի սահմանը հատել էին Ղազախստանի քաղաքացիները, ինչը շուրջ 2.8 անգամ գերազանցել էր նախորդ տարվա ցուցանիշը:

Սակայն օտարերկրացիներին ապրանքը վաճառելու հնարավորությունը ճակատագրական դեր էր խաղացել, և ավտոմեքենաների ներմուծումը սկսել էր ձնակույտի պես աճել: Անցած տարվա հունվար-հունիս ամիսներին ներմուծվել է 53.2 հազար ավտոմեքենա: Որոշ տեղեկություններով՝ անցած տարվա երկրորդ կիսամյակում ներմուծված մեքենաների թիվը կրկնապատկվել է՝ ի տարբերություն առաջին կիսամյակի: Արդյունքում դա վերածվել էր մղձավանջի մեր բազմաթիվ քաղաքացիների համար, որոնք որոշել էին գումար վաստակել մաքսերի տարբերության հաշվին, չէ որ ուրիշ երկրներից գնորդները շատ ավելի փոքրաթիվ էին, քան ակնկալվում էր: Հունվար-հունիս ամիսներին մարդատար ավտոմեքենաների արտահանումը երկու անգամ պակաս էր, քան ներմուծումը:

Հետաքրքրական է նոտարական ակտերի, պայմանագրերի և համաձայնագրերի կնքման մասին տեղեկատվությունը: Անցած տարի գրանցվել է 583 պայմանագիր ավտոտրանսպորտային միջոցների օտարման մասին: Դա 91 պայմանագրով (կամ 13.5 տոկոսով) պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Ակնհայտ է, որ ավտոտրանսպորտային միջոցների օտարման (այսինքն՝ վաճառքի) տարեկան տվյալները բոլորովին համատեղելի չեն երկրում ներմուծված ավտոմեքենաների թվի հետ՝ անգամ հունվար-հունիս ամիսներին: Իսկ եթե համեմատենք ներմուծման տարեկան ծավալի հետ, ապա անհամաչափությունը շատ ավելի է աճում:

Անցած տարի տրամադրվել էր շուրջ 37.3  լիազորագիր ավտոտրանսպորտային միջոցների «սեփականության կամ շահագործման համար»: Դա երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այդ լիազորագրերի մի մասը, ինչպես հարկ է համարել, տրամադրվել էր օտարերկրացիներին: Իրավական առումով՝ լիազորությունը վաճառք չէ, և ունի իր թերությունները՝ ի տարբերություն վաճառքի: Օրինակ՝ ԵԱՏՄ ուրիշ երկրների գնորդներն արդեն բախվել էին խնդիրների հետ հայրենիքում «հայկական» համարանիշերով մեքենաները շահագործելիս:

Ընդհանուր առմամբ, ուրիշ երկրների գնորդների հոսքը չի արդարացրել ներմուծողների հույսերը, որոնցից մի քանիսն անգամ գրավադրել են բնակարանը թվացյալ «հուսալի» բիզնեսի համար: Սակայն նրանց մոտ առաջացել է լուրջ խնդիր՝ կապված արդեն իսկ ներմուծված ավտոմեքենաները սպառելու հետ, և իրավիճակը բառացիորեն դարձել է աղետալի: Այս դեպքում կարելի է փաստել, որ պետությունը չի կատարել իր կարգավորող գործառույթը, և, փաստորեն, ինքնահոսի է թողել ավտոմեքենաների ներմուծման գործընթացը: Ներկայումս իրավիճակը հիշեցնում է տխրահռճակ կարգախոսը՝ «խորտակվողների փրկությունը՝ խորտակվողների գործն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ