News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մենք եղել ենք մի դաշինքի մեջ, որը ընդդեմ նախկին իշխանությունների է եղել եւ հանուն փոփոխությունների. այդ փոփոխությունները տեղի են ունեցել, ամեն մեկս գնացել ենք մեր ճանապարհով: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` աանդրադառնալով ՔՊ-ի հետ «Ելք» դաշինքում համագործակցելուն:

«Ես հպարտ եմ մեր անցած ճանապարհի համար, ոչ մի վայրկյան չեմ փոշմանում եւ մեր գաղափարական եւ մեթոդաբանական տարբերությունը այն ժամանակ էլ են արտացոլվել: Որեւէ սեւ կատու չի անցել մեր մեջ, որեւէ անձնական խնդիր ես եւ Նիկոլ Փաշինյանը չունենք եւ չենք կարող ունենալ, մեր տարաձայնությունները միայն քաղաքական են»,-ասաց նա:

Անդրադառնալով բանակում տեղի ունեցած դեպքերին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ շարունակելու են ուշադիր լինել եւ իշխանություններից պահանջել համապատասխան քայլեր ձեռնարկել: «Ամեն ինչ հնարավոր չէ բարդել ինչ-որ ենթամշակույթի եւ այլնի վրա, պետք է շատ հետեւողական աշխատանք տարվի, որ այս դեպքերը ոչ թե նվազագույնի հասցվեն,այլ ընդհանրապես բացառվեն, մենք իրավունք չունենք ունենալ նման իրավիճակ»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ