News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստանը» դատապարտում է Արցախի եւ Հայաստանի հայերի միջեւ պառակտում հրահրելու փորձերը: Այս մասին այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նրա կարծիքով՝ նման բան չպետք է թույլ տալ, քանի որ դա անթույլատրելի է: Տոնոյանը նշեց, որ զինծառայողների մահվան բոլոր դեպքերը պետք է մանրամասն ուսումնասիրել՝ մեղավորներին բացահայտելու եւ պատժելու համար: Իր հերթին, նույն կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ չպետք է թույլ տալ սպեկուլյացիայի ենթարկել այդ թեման ու ինչ-որ դիվիդենտներ հավաքել:

Մեկնաբանելով վերջին շրջանում զինծառայողների մահվան դեպքերը՝ պատգամավորը նշեց, որ ժամանակն է կարգուկանոն հաստատել բանակում: «Մեղավորները պետք է պատժվեն, որպեսզի այդ ամենին վերջ դրվի»,- ասաց նա՝ հավելելով, որ մահացության բարձր մակարդակը պարզապես անթույլատրելի է եւ անհասկանալի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ