News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փաշինյանը ցրել է Հայաստանի օրակարգում Ադրբեջանի կողմից Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի հարցի բացակայության հետ կապված կասկածները: Այս մասին այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի բեռլինյան հայտարարությունները: Նա նկատեց, որ նախկինում բազմիցս հնչել են մտահոգություններ, դժգոհություններ՝ կապված այդ հարցում Հայաստանի ղեկավարության լռության հետ:

«Իմ կարծիքով՝ Հայաստանի վարչապետն այդ հարցում վերջակետ դրեց: Հայաստանն առաջին անգամ պետության ղեկավարի մակարդակով Բեռլինում բարձրացրեց Ադրբեջանի կողմից Շահումյանի օկուպացիայի հարցը: Այդ մասին լռում էին նախորդ իշխանությունները»,- ասաց նա:

Նշենք, որ երեկ Բեռլինում «Հայաստան-Գերմանիա. տեւական համագործակցություն նոր նախանշանների ներքո» խորագրով քննարկումների ժամանակ պատասխանելով ադրբեջանցի մասնակցի հարցին՝ Հայաստանի վարչապետը հավաքվածներին հիշեցրեց Ադրբեջանի կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի փաստի մասին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ