News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Էմանուել Մակրոնի կուսակից Բենժամեն Գրիվոն Փարիզի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը հանել է, փոխանցում է Euronews-ը: 

Գրիվոն իր ելույթում հայտարարել է. «Կայքերում եւ համացանցում նողկալի հարձակումներ են տարածվում, որոնք սպառնալիքի տակ են դնում իմ անձնական կյանքը: Իմ ընտանիքը դրան արժանի չէ: Ես չեմ ցանկանում հարվածի տակ դնել իմ ընտանիքին կամ ինձ՝ այն դեպքում, երբ ցանկացած հնարք թույլատրելի է, սա չափից ավելի հեռուն է գնացել: Ես որոշել եմ Փարիզի քաղաքապետի մրցարշավում իմ թեկնածությունը հանել»:

Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ խոսքը պոռնոգրական բնույթի տեսանյութի մասին է, որը համացանց է թափանցել կայքից, որը հիմնել է նկարիչ-ակցիոնիստ Պյոտր Պավլենսկին: Այդ տեսանյութում մարդը, ում Պավլենսկին անվանում է Գրիվո, նախ ոմն երիտասարդ աղջկա գանգատվում է, որ ընտանիքն ու երեխաներն իր համար բանտ են դարձել, իսկ այնուհետեւ զբաղվում է ձեռնաշարժությամբ:

Սկանդալը կարող է ուժեղ ազդեցություն ունենալ «Առաջ, Հանրապետությո՛ւն» իշխող կուսակցության Փարիզի «իր» քաղաքապետն ունենալու հնարավորությունների վրա: Մյուս հիմնական թեկնածուների թվում են գործող քաղաքապետ սոցիալիստ Անն Իդալգոն եւ «Հանրապետականներ» աջ կուսակցության ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարարն Ռաշիդա Դաթին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ