News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Տասնյակ ուսանողներ բողոքի ակցիա են կազմակերպել հնդկական քոլեջի մոտ` հայտարարելով, որ իրենց ստիպել են մերկանալ` ստուգելու համար` արդյոք նրանց մոտ դաշտան կա, թե ոչ, փոխանցում է  AFP-ն:

Ուսանողներին հրամայվել էր մերկանալ այն բանից հետո, երբ Սահանանդի անվան աղջիկների քոլեջի այգում օգտագործված հիգիենիկ միջադիր էր գտնվել, ուր աղջիկներին թույլ չեն տալիս հանրակացարան մտնել դաշտանի ժամանակ:  «Խոսքեր չկան` նկարագրելու համար այն նվաստացումը, որին մենք ենթարկվեցինք»,- ասաց ուսանողներից մեկը, որը բողոքում էր Բհուջե քոլեջի մոտ` Գուջարատ արեւմտյան նահանգում:

Հնդկաստանում դաշտանի ընթացքում կանանց նկատմամբ սոցիալական տաբուները պահպանվում են: Որոշ գյուղական շրջաններում կանայք ստիպված են առանձին քնել դաշտանի ընթացքում: Նրանց արգելվում է մուտք գործել որոշ տաճարներ: Քոլեջի տնօրինությունը 68 աղջկա կանգնեցրել էր զուգարանում եւ հրամայել մերկանալ: Քոլեջը գտնվում է պահպանողական հինդուիստական Սվամինարայան աղանդի ենթակայության տակ: Աղանդը շքեղ տաճարներ ունի ամբողջ աշխարհում, այդ թվում` Լոնդոնում: 

Ըստ քոլեջների կանոնների` ուսանողուհիներին դաշտանի ընթացքում արգելվում է հանրակացարանում մնալ: Նրանք պետք է ապրեն մեկուսացված նկուղային տարածքում եւ հեռու մնան խոհանոցից եւ երկրպագության վայրից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել