News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանի դատավորի քրեական հետապնդումը կարող է իրականացվել բացառապես խիստ գաղտնիության պայմաններում: Այս մասին «Քաղտնտեսություն»  հետազոտական ինստիտուտի» կողմից կազմակերպված «Սահմանադրական անվտանգություն. մարտահրավերներ եւ լուծումներ» քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Ըստ նրա` գործող վարչապետը պայքարում է ոչ թե Սահմանադրական դատարանի դատավորների դեմ, այլ` Սահմանադրության: «Վերջերս նախագահը դիմեց Սահմանադրական դատարան մի քանի նախագծերի վերաբերյալ, որոնք վերաբերում էին բանկային գաղտնիությանը: Բնականաբար, գործադիրը, որը եւ նախաձեռնել էր օրինագծերը, կցանկանար, որպեսզի ՍԴ-ն դրանք Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի: Նման հարցերը պատճառն են, թե ինչու անհրաժեշտ եղավ փոխել ՍԴ կազմը եւ այն ձեւավորվել ի շահ այս իշխանության: Դա հնարավորություն կտա չունենալ Սահմանադրական դատարան կամ ունենալ յուրաքանչյուր քայլ հաստատող դատարան»,- նշեց Հարությունյանը:

«Իրականությունն այն է, որ պետությունն ուժեղ է իր դատական ​​համակարգով», - շեշտեց նախկին նախարարը` որպես ապացույց նշելով ՀԲ-ի կողմից իրականացված ուսումնասիրության օրինակը: «Բարգավաճում են այն երկրները, որտեղ լավ օրենքներ եւ ուժեղ դատական ​​համակարգ կա: Սա բացարձակ ճշմարտացիություն չի ենթադրում, բայց ենթադրում է անկախություն: Կասկածելի է, որ նման հավասարակշռություն հնարավոր է, եթե դատական ​​համակարգը ձևավորվի որևէ մեկ ուժի կողմից»,- շարունակեց Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա` գիտակցելով դա, ժամանակի ընթացքում ստեղծվել է Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը, որի դատավորները նշանակվել են երկրի տարբեր ղեկավարների կողմից` առաջին նախագահից մինչև` գործող վարչապետ, այս գաման թույլ է տալիս, որպեսզի որոշումները անկախ լինեն քաղաքական իշխանություններից:

Վերադառնալով դատավորների նկատմամաբ երաշխիքներին` Հարությունյանը նշեց, որ վերջին գործընթացները հուշում են, որ հեռու չեն այն օրը, երբ հանրաքվեին կհետուեն Սահմանադրական դատարանի անդամների ձերբակալությունները կամ կալանավորումը, ընդ որում, մինչեւ հանրաքվեն կհրապարակվեն քրեական գործեր, որոնք կոչված են գայթակղել ընթերցողներին գնալ եւ քվեարկել այս հակասահմանադրական նախագծի օգտին:

«Սահմանադրությունը լուրջ պաշտպանական մեխանիզմ է պարունակում դատավորների համար: 2005 թվականի սահմանադրությունը անձնական անձեռնմխելության ավելի լայն շրջանակ էր ենթադրում: Գործողն կրճատել է անձնականը եւ ֆունկցիոնալն է ենթադրում, այսինքն, դատավորը կարող է քրեական հետապնդման ենթարկվել իր լիազորությունների սահմաններից դուրս գրեթե նույն չափով, ինչ եւ սովորական քաղաքացիները: Բայց եւս մեկ ոչ պակաս կարևոր դրույթ կա. դատավորի լիազորությունները դադարեցվում են, երբ ուժի մեջ է մտնում դատարանի որոշումը: Ընդ որում,  քրեական հետապնդումն իրականացվում է խիստ գաղտնիության պայմաններում: Այն, ինչ հիմա խախտվում է: Անկախ այն բանից, ֆունկցիոնալ թե  անձնական անձեռնմխելիությունն է կիրառվում  Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ, ձերբակալում կամ կալանավորում կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե ՍԴ-ն զրկել է նրան անձեռնմխելիությունից: Ամեն դեպքում, դա հանցագործություն կլինի», - շեշտեց Դավիթ Հարությունյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ