News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը չի պատրաստվում մասնակցել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ առաջիկա հանրաքվեին: Այս մասին նա ասել է «Քաղտնտեսություն» հետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպված «Սահմանադրական անվտանգություն, մարտահրավերներ եւ լուծումներ» քննարկման ժամանակ:

Նախկին նախարարը նշեց, որ չմասնակցելը եւ «ոչ» ասելը գործնականում համարժեք են: Ինքը` Հարությունյանը, չի մասնակցելու, քանի որ «ոչ» ասելը նշանակում է չընդունել այն բովանդակային կերպով: «Խոսքը դրա մասին չէ: Անկախ «այոյից» կամ «ոչից» գործընթացն անընդունելի է: Անկախ նրանից, թե որքան բարի են նպատակները, իսկ այս դեպքում դրանք բարի չեն, ոտնահարել Սահմանադրությունն անընդունելի է: Դրանից էլ բխում են իրավական նիհիլիզմը եւ «ինչ ուզում անում եմ»-ը», - պարզաբանեց Դավիթ Հարությունյանը:

Ըստ նրա` գոյություն ունեցող արատավոր երևույթները ոչ միայն վերացված չեն, այլեւ կատարելագործվում են: «Վարչական ռեսուրսն արդեն գործարկված է: Ես հասկանում եմ, որ շատերը չեն կարողանա հրաժարվել մասնակցությունից, եւ նրանց մնում է միայն «ոչ» քվեարկել»,- նշեց Հարությունյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ