News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ չի մասնակցի Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեին:

«Ես չեմ մասնակցի: Տվյալ պրոցեսը հանցագործություն է պետության դեմ: Մենք կորցնում ենք պետականությունը: Չեմ ցանկանում հանցագործության մասնակից դառնալ»,- ասաց նա:

Պատասխանելով բացասական արդյունքների մասին հարցին՝ նախկին նախարարը նշեց, որ դրանք չեն դրսեւորվի ո՛չ ապրիլի 6-ին ո՛չ 10-ին: «Եթե հաշվի չառնենք, որ մի քանի ամիս ՍԴ-ն չի գործի: Սակայն հասարակությունը ոչ միշտ է տեղյակ ՍԴ գործունեությունից: Վնասը երկարաժամկետ կլինի: Ամենապարզ գործով քաղաքացին կարող է դիմել ՍԴ, եթե կարծում է, որ օրենքը խախտում է իր իրավունքները: Մենք կունենանք ՍԴ, որը միշտ կունենա այն նույն դիրքորոշումը, ինչն ունի գործադիր իշխանությունը: Նոր կազմով ՍԴ-ն փաստացի նշանակում է ընդհանրապես ՍԴ չունենալ»,- պարզաբանեց Հարությունյանը:  

Մեկնաբանելով այն հանգամանքը, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցի «Ոչ»-ի շտաբի ստեղծմանը, նախկին նախարարը նշեց, որ պատգամավորները ֆորմալ բացատրություն են տվել, եւ ափսոսանք հայտնեց, որ այն չի կարողացել թիմ ձեւավորել եւ դիմել ՍԴ: Այնուամենայնիվ, Հարությունյանը հույս հայտնեց, որ ժողովուրդը գիտակցում է՝ ինչ է տեղի ունենում, եւ սահմանադրական փոփոխություններ չեն լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել