Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերայի միջեւ: Այս մասին հայտնում է AzerTAc-ը:
Հանդիպմանն Իլհամ Ալիեւը հերթական անգամ խոսել է, իբր, «Հայաստանի կողմից որպես պատանդ պահվող ադրբեջանցի քաղաքացիական անձանց` Դիլգամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի ազատ արձակման» եւ այդ ուղղությամբ ջանքերի ուժեղացման անհրաժեշտության մասին:
Ալիեւն ընդգծել է «բոլոր բոլորի դիմաց» սկզբունքով բոլոր գերիների եւ պատանդների փոխանակման կարեւորությունը: