News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 24
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Սիրահարների տոնին երիտասարդների հետ քննարկել է ընտանիքում վեճերի պատճառներն ու հայտարարել, որ սեր չկա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ուրբաթ Ժինովսկին հանդիպել է երիտասարդների հետ եւ սիրո մասին դասախոսություն կարդացել:

«Ինչո՞ւ են բոլոր երգերը սիրո մասին: «Անջատե՛ք երաժշտությունը, իմ ընկերուհին ուրիշի հետ է պարում»: Այո՛, քանի որ սեր չկա: Ահա ինչու են բոլորը երգում սիրո մասին: Անհանգստանում: Տոնը կա, իսկ սերը՝ ոչ»,-ասել է Ժիրինովսկին:

Նա նաեւ անդրադարձել է նորապսակների առաջին վեճերին եւ առաջարկել հանդիպման ներկաներին միասին հասկանալ դրանց պատճառները:

«Ինչո՞ւ են անվանում մեղրամիս: Ամեն ինչ լավ է մեկ ամսվա ընթացքում»,-ասել է ՌԼԴԿ առաջնորդը:

«Առաջին վեճի պատճառը փողն է: Դուք ծախսերի մի մասն ուղղում եք հարսանեկան ճանապարհորդության կազմակերպմանը…Դրանից ամեն ինչ սկսվում է. «Իսկ ո՞վ պետք է վճարի»: Դա խնդիր է: Եւ այդժամ արդեն իսկ թեթեւ ճեղքվածքը նկատելի է»,-հավելել է Ժիրինովսկին:

Որպես եւս մեկ օրինակ՝ քաղաքական գործիչը հիշատակել է խնդիրը, որը ծագում է, եթե ամուսիններից մեկն ունի ընտանի կենդանի, որին զուգընկերը չի ընդունում: «Եթե կա շուն, ի՞նչ անել»,-կլոր սեղանի մասնակիցներին հարցրել է Ժիրինովսկին:

«Ընդունել զուգընկերոջը շան հետ: Սիրել նաեւ շանը»,-պատասխանել է ներկաներից մեկը: Հնչել էր նաեւ այսպիսի պատասխան. «Չհանդիպել նրա հետ, ով շուն ունի»:

Եւս մեկ խնդիր, որի մասին խոսել է Ժիրինովսկին, խանդն է եւ ծեծն ընտանիքում: Քննարկման ընթացքում քաղաքական գործիչը հնչեցրել է նաեւ իր դիրքորոշումն այդ հարցի շուրջ: Նա համարում է, որ անմիջապես ամուսնալուծվելը հապճեպ որոշում է. ամուսինները սկզբում պետք է առանձնանան:

«Պետք է որոշ ժամանակ ապրել միմյանցից առանձին. պետք է ապրել առանձին բնակարաններում: Անմիջապես ամեն ինչ կկարգավորվի: Ե՛ւ շունը չի խանգարի, ե՛ւ պաստառների գույնը: Այսինքն՝  պետք է ձեռքբերել ոչ թե երեքսենյականոց բնակարան, այլ երկուսենյականոց, իսկ նույն հարկում՝ հարեւանությամբ՝ մեկսենյականոց»,-պարզաբանել է Ժիրինովսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ