News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բավարիայի վարչական կենտրոնում մեկնարկել է թվով 56-րդ Անվտանգության միջազգային համաժողովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Համաժողովին մասնակցում են մոտ 800 մասնակիցներ՝ քաղաքական գործիչներ, գործարար եւ գիտական շրջանակներից, ինչպես նաեւ իրավապաշտպան կազմակերպություններից ներկայացուցիչներ:

«Աշխարհն իսկապես շատ վտանգավոր է դարձել: Պետք է բացահայտ ասել, որ կոլեկտիվ ջանքերը բավարար չեն ճգնաժամները կարգավորելու եւ միջազգային անվտանգության սպառնալիքները հաղթահարելու համար»,- ասել է համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը՝ բացելով միջոցառումը:

«Աշխարհն ավելի քիչ արեւմտյան է դառնում: Մարդիկ շարունակում են մահանալ, սպառազինությունների մրցավազքը շարունակվում է»,- նշել է Իշինգերը:

Իշինգերը կոչ է արել ամրապնդել միջազգային ինստիտուտներին, օրինակ՝ ՄԱԿ-ը, եւ հայտնել է, որ այս տարի հակամարտությունների կարգավորման եւ հաշտեցման գործում արժանիքների համար Էվալդ ֆոն Կլեյստի անվան մրցանակի է արժանացել ՄԱԿ-ը:

Ֆորումին կմասնակցեն 35 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, գրեթե 100 արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ: Համաժողովն անցկացվում է Մյունխենում Bayerischer Hof հյուրանոցում անվտանգության բարձր միջոցառումների պայմաններում: Քաղաքի կենտրոնը հսկում են մոտ 3,9 հազար ոստիկաններ: 

Համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր գործընկերների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: 2019 թվականին Մյունխենի համաժողովին մասնակցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այս տարի ևս նա ներկա կլինի համաժողովի բացմանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ