News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մենք մինչ օրս աշխատում ենք հնարավորինս տեղեկացնել հասարակություններին աշխարհում տեղի ունեցող անարդարությունների մասին։ Այո, վերջերս Հայաստանից ժամանած երիտասարդ գիտնականի միջոցով տեղեկացա «ՎԵՏՕ» շարժման մասին։ Ուսումնասիրեցի մի փոքր, ողջունում եմ նրանց գործունեությունը։ Մենք բաց ենք համագործակցության համար, համագործակցում ենք աշխարհում մեր համախոհների հետ և իրականացնում միջազգային սեմինարներ, հրատարակում գրքեր, թերթ, հաղորդումներ և հարցազրույցներ ենք անում, ինչպես այժմ՝ Ձեզ հետ: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասել է Մալազիայի գործող վարչապետ Չանդրա Մուզաֆֆարը։

«Մեր տարածաշրջանում՝ Հարավարևելյան Ասիայում, Ջորջ Սորոսի անունը հայտնի դարձավ, երբ տեղի ունեցավ 1997-98 թվականների ֆինանսական ճգնաժամը։ Այն մեծ ազդեցություն ունեցավ տարածաշրջանի բոլոր երկրների վրա, հատկապես երբ արժեզրկվեց թայլանդական դրամը։ Սորոսը, օգտագործելով այս ճգնաժամը, մուտք գործեց տարածաշրջան և իր նյութական կարողությունների շնորհիվ կարողացավ շահեկան դիրք գրավել այս տարածաշրջանում, սակայն ստացավ շատերի կողմից մանիպուլյատոր անվանումը։ Մալազիայի գործող վարչապետն այն ժամանակ նրան հրապարակավ անվանեց այլասերված գազան։

Ավելին, նա հովանավորում էր այլախոհներին Միանմարում։ Ասվում է, որ նա է եղել Բոլիվիայի հեղաշրջման հետևում կանգնած։ Պետք չէ մոռանալ նաև նրա ներկայությունն Արևելյան Եվրոպայի դեմոկրատիզացման և գունավոր հեղափոխությունների ժամանակ։ Մեկ խոսքով՝ նա մուտք է գործում մի տարածաշրջան, որտեղ տիրում է անկայունություն կամ ինքն է տեղծում այդ անկայունությունը, որ բացառապես շահույթ ստանա այդ ամենից։

Նա կարող է դիմել յուրաքանչյուր քայլի իր նպատակներին հասնելու համար։ Նրա յուրահատկությունն այն է, որ նրա հիմնադրած կազմակերպությունը սոսկ օգնություն տրամադրող հասարակական կազմակերպություն չէ, այլ Սորոսը, կարողացել է սերտ կապեր հաստատել  տարբեր կառավարությունների և կուսակցությունների, շարժումների հետ ամենաբարձր մակարդակով։ Այդ է պատճառը, որ նրա գործունեության ուժեղացումը վտանգում է մարդկությանը»,-ասել է նա՝ անդրադառնալով «Բաց Հասարակության հիմնադրամներ» կազմակերպությանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։

 

Տպել
Ամենաշատ