News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 22
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Mercedes G 55 մակնիշի 35 XF 623 համարանիշի և Nissan March մակնիշի 35 TF 824 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով Mercedes–ը կողաշրջվել է, Nissan-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի 36 FV 967 համարանիշի ավտոմեքենային: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ Nissan-ի միջից դուրս են բերել վիրավորներին և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը, այնուհետև կատարել լվացման աշխատանքներ, քանի որ կողաշրջված Mercedes–ից դիզվառելիքի արտահոսք էր սկսվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, Mercedes–ն ու Nissan-ը տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շիրակի մարզում մեքենան 25 մետր գլորվել է ձորը. 4 ուղեւոր հոսպիտալացվել է (ֆոտո)
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները (Անի Ա., ծնված 1990 թ.,…
Կրակոցներ Երեւանում. 35-ամյա կասկածյալը որոնվում է
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցներն արձակվել են…
Ֆլորիդայում տան նկուղում աշխատողները մարդկային լեզուներով անոթներ են հայտնաբերել
Տունը պատկանել է Ռոնալդ Ա. Բոուգմանի նախկին կնոջը...
Դիլիջան քաղաքի «Շլորկուտ» կոչվող հանդամասում այրվել է 5000 քմ խոտածածկույթ
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից 2 աշխատակից…
Apple-ի գործադիր տնօրենին հետապնդած տղամարդուն արգելվել է 180 մ-ից ավել մոտենալ նրան
Շարման սեպտեմբերի 25-ին եւ հոկտեմբերի 2-ին երկու անգամ զանգահարել է Քուքին եւ երկու դեպքերում էլ սպառնալիքներ պարունակող ձայնային հաղորդագրությունները թողել...
Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է նախկինում կատարած գողությունները
Մաշտոցի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 2020թ. փետրվարի 18-ին, ժամը 20.30-ին, Բագրատունյաց...