News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ քրեական գործերին միջամտելու օրինական իրավունք ունի:

Նա այս կերպ մեկնաբանել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրի ավելի վաղ կատարած հայտարարությունը, որի խոստովանությամբ՝ նախագահի թվիթներն իրեն խանգարում են աշխատել:

«Նախագահն ինձ երբեք չի խնդրել քրեական գործերում ինչ-որ բան անել»,- ասել էր գլխավոր դատախազ Բարրը: «Դա չի նշանակում, որ ես՝ որպես նախագահ, դա անելու օրինական իրավունք չունեմ: Ունեմ, բայց մինչեւ հիմա անհրաժեշտ եմ համարել դա չանել»,- նշել է Դոնալդ Թրամփը:

Սեփական աղբյուրին վկայակոչելով՝ Reuters-ը հայտնում է, որ Բարրը մասնավոր կարգով Թրամփին ասել է, որ նախագահի թվիթները դժվարեցնում են իր կողմից երկրի արդարադատության նախարարության ղեկավարումը:

Բարրն ավելի ուշ ABC հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել էր, որ Թրամփի հարձակումներն իր աշխատանքն «անհնարին» են դարձնում: «Ժամանակն է թվիթներ գրելը դադարեցնել»,- հավելել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ