News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի Ուհան քաղաքի վարչակազմը, որտեղ գրանցված է նոր կորոնավիրուսի բռնկման գլխավոր օջախը, բնակիչներին հիշեցրել է բոլոր բնակելի համալիրների տարածքում խիստ կարանտին մտցնելու մասին՝ նշելով սահմանված կանոններին հետեւելու անհրաժեշտությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քաղաքապետարանի հիգիենայի եւ առողջապահության հարցերով կոմիտեին:

Նախկինում եւս Ուհանի շատ շրջաններում կային համանման սահմանափակումներ. մարդկանց փաստացի արգելում էին բնակարանի սահմաններից դուրս գալ: Այդուամենայնիվ, ինչպես նշված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փետրվարի 14-ից համապատասխան մեթոդները տարածվել են քաղաքի բացարձակապես բոլոր հատվածների վրա:

Ըստ ընդունված որոշման՝ բնակելի համալիրներն իրավունք ունեն լքելու միայն բուժաշխատողները, տրանսպորտի ոլորտի աշխատակիցները եւ թոքաբորբի դեմ պայքարին մասնակցող անձինք: Բնակելի համալիրի տարածք կարող է գնալ միայն հատուկ թույլտվություն ստացած մարդը:

Վերջին օրերին Պեկինում եւս գործում են համանման, բայց ավելի մեղմ սահմանափակումներ: Մեծ թվով բնակելի համալիրներ կարելի է գնալ միայն հատուկ քարտով, որը ընտանիքին տրվում է մեկ օրինակով: Կողմնակի անձինք գործնականում չեն կարող առանց դրա մտնել բնակելի համալիրի տարածք, որտեղ կարելի է հայտնվել միայն մեկ դարպասով (մնացյալն արգելափակված են):

Վերջին տեղեկություններով՝ Ուհանում կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում վարակվածների թիվն անցել է 37,9 հազարից, մահացել է 1123 մարդ, առողջացել 2016-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ