News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունների նախաձեռնած հանրաքվեի առնչությամբ, որի անցկացման որոշումը, մի շարք մասնագետների կարծիքով, տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության եւ օրենքների խախտումներով, ներքաղաքական դաշտում արդեն իսկ հստակեցվում են հիմնական դերակատարների դիրքորոշումները։ 

Սակայն, հայաստանյան ուժերի եւ մասնագետների հնչեցրած գնահատականներից բացի, թեմայի հետ կապված իրենց գնահատականներն են ներկայացնում նաեւ միջազգային տարբեր կազմակերպություններ: Մասնավորաբար, անհանգստություն էին հայտնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը (Սլովենիա, EPP/ CD) եւ Կիմո Կիլ յունենը (Ֆինլանդիա, SOC): 

Համազեկուցողներն իրենց մտահոգությունն էին հայտնել ՍԴ եւ վարչապետի գրասենյակի միջեւ գոյություն ունեցող լարվածության վերաբերյալ։ «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ կարճ ժամանակաշրջանում ԵԽԽՎ համազեկուցողները ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների մասով նոր եզրակացություն- փաստաթուղթ են հրապարակելու, որտեղ ավելի կոշտ ձեւակերպումներ են ներառված։

Մեր տեղեկություններով, ՍԴ շուրջ առկա խնդիրների հետ կապված՝ մինչեւ հանրաքվեի անցկացումը եվրոպական պատվիրակություն կժամանի Հայաստան՝ տեղում իրավիճակին արմատապես ու խորքային ծանոթանալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորները՝ անձեռնմխելի. ինչու նրանք այդպես էլ չպատժվեցին
Ուշագրավ է, որ միանգամից ընդդիմադիր պատգամավորին ձերբակալել են, հարուցել քրեական վարույթ...
«Փաստ». Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա
Ընդ որում, մեր տեղեկություններով, նրա նկատմամբ իրականացվել է բռնություն: Սակայն այս ամենով «ոդիսականը»...
«Հրապարակ». Երեկվա միջադեպի վերաբերյալ ՔՊ-ում մարտական են տրամադրված
Մենք տեղեկացանք, որ միջադեպից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շտապել է...
«Ժողովուրդ». Դատական համակարգը սպասում է ապրիլի 7-ին
Նշենք, որ բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից...
«Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանին կրկին կկանչվեն քննիչ հանձնաժողով
Վերջինս մարտի 16-ին եւ մարտի 20-ին մասնակցել էր քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ինչից հետո...
«Փաստ». Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞
Որոշ ժամանակ առաջ Ավետիք Չալաբյանը նշել էր, թե Թոռնիկ Ալիյանը հավանաբար հասկանում է, որ ինքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ