News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանավորներն սկսել են պետական կառույցների «թավշեցման», այսինքն՝ պետական համակարգում սեփական թիմի անդամներին ընդգրկելու գործընթացի երկրորդ խոշոր փուլը։ Հատկանշականն այն է, որ «առաջնային» նշանակումների ալիքից հետո իշխող թիմը մոտ մեկ տարի յուրատեսակ «թայմ աութ» էր վերցրել եւ, ըստ մեր տեղեկությունների, ներկուսակցական «քասթինգ» էր անցկացնում՝ փորձելով լուծել երկու հարց. 

նախ՝ աստիճանաբար ազատվելով «նախկիններից»՝ տեղավորել նաեւ «երկրորդ-երրորդ էշելոնի» թիմակիցներին, եւ երկրորդ՝ զտել նաեւ սեփական շարքերը եւ պետական ծառայության մեջ ներառել նրանց, որոնք չեն քննարկում «շեֆության» որոշումները, առավել վստահելի են ու անվերապահ կատարող։ 

«Փաստ» թերթը տարբեր գերատեսչություններից տեղեկություններ է ստանում, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր ՔՊ-ականներ պաշտոններ են ստանում պետական «երկրորդական» գերատեսչություններում՝ հիմնականում տեղակալների մակարդակով։ 

Այս միտումը գործում է նաեւ մարզային սեգմենտում։ Մեր զրուցակիցներից մեկը նշեց, թե պետական կառույցներում այս թեմայի հետ կապված սկսել են հիշել լեւոնտերպետրոսյանական ժամանակները, երբ իշխանությունները բացահայտ ասում էին՝ «պոլի փետ լինի, բայց ՀՀՇ-ից լինի»: Նույնանման քաղաքականություն էին վարում նաեւ ՀՀԿ-ականները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ