News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ  Անա Բրնաբիչին՝ Պետականության օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես նշված է.

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Սերբիայի բարեկամ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ:

Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Սերբիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, որոնց խթանող ուժն են մեր ընդհանուր պատմությունը, միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը և վստահությունը:

Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպանության բացումը և մեր երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը նոր շունչ ու որակ կհաղորդեն հայ-սերբական փոխգործակցությանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ սերբ բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ